Շաքիրի․Բավարիան գտնվում է աշխարհի լավագույն ակումբների շարքում, իսկ Լիվերպուլը դեռ այդ ճանապարհին է

Շաքիրի․Բավարիան գտնվում է աշխարհի լավագույն ակումբների շարքում, իսկ Լիվերպուլը դեռ այդ ճանապարհին է

18/02/2019 - 15:27

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջերդան Շաքիրին sport 1-ի հետ զրույցում կիսվել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Բավարիայի» դեմ կայանալիք հանդիպումից իր անկնկալիքներով։

  -Առաջին մտքերը, երբ Ձեզ բաժին ընկավ «Բավարիան»…։ 

-Ես ուրախացա։ Արդեն այդ ժամանակ ինձ համար պարզ էր, որ դա կլինի դժվար, բայց հետաքրքիր մարտահրավեր։ Մենք փորձելու ենք օգտագործել «Բավարիայի» թույլ կողմերը և ուզում ենք հասնել եզրափակիչ, ինչպես անցյալ տարի։

Ես շատ էի ուզում, որ բաժին հասներ «Բավարիան»։Ուզում եմ վերադառնալ «Ալյանս-Արենա»՝ իմ նախքին թիմ, որտեղ անցկացրել եմ իմ կարիերայի առայժմ լավագույն ժամանակաշրջանը, վերադառնալ իմ ընկերների և ծանոթների մոտ։Ես շատ բան եմ սովորել այդ ընթացքում և Մյունխենում ինձ զգում եմ ինչպես տանը։

-Ո՞վ կլինի ֆավորիտը։

-Կարծում եմ`ֆավորիտի դերն իր վրա կվերցնի «Բավարիան»։ Նրանք արդեն երկար տարիներ աշխարհի լավագույն ակումբների շարքում են և միշտ պայքարում են մրցանակի համար, իսկ «Լիվերպուլը» դեռ այդ ճանապարհին է։  

-Ինչպիսի՞ն է Յուրգեն Կլոպը։

Նրա բնավորությունը նրա էմոցիաներն են, թե ինչպես է նա վարվում և շբվում խաղացողների հետ։ Բայց նա նաև դաշտում է ցուցադրում իր հմտությունները։Դա նրա հաջողության գրավականն է։Նա անում է ամեն ինչ ակումբի և խաղացողների համար։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023