Բրեմենյան երաժիշտների արարած դրաման. Վերդերը 11 մետրանոցներով հաղթում է Բորուսիային (տեսանյութ)

Բրեմենյան երաժիշտների արարած դրաման. Վերդերը 11 մետրանոցներով հաղթում է Բորուսիային (տեսանյութ)

06/02/2019 - 02:42

Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում մրցեցին Դորմտունդի «Բորուսիան» և Բրեմենի «Վերդերը»: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, իսկ լրացուցիչ ժամանակը գոլառատ էր՝ 2:2, վերջնարդյունքը՝ 3:3: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվելու շնորհիվ «Վերդերը» հաղթեց ծանր դիմակայությունում:

Խաղի մեկնարկից 5 րոպե անց Ռաշիցան առաջ է մղել բրեմենյան թիմին: Առաջին խաղակեսին ավելացված 3-րդ րոպեին Ռոյսը տուգանայինից կատարած հիանալի հարվածով հավասարեցրել է հաշիվը: Երկրորդ կեսում դարպասի գրավում չի եղել:

Լրացուցիչ առաջին խաղակեսի վերջում Պուլիշիչն առաջ է մղել դորտմունդյան թիմին: Երկրորդի մեկնարկից 3 րոպե անց 40-ամյա Պիսարոն հավասարեցրել է հաշիվը:

Երկրորդ խաղակեսի ավարտից 7 րոպե առաջ Աշրաֆ Ակիմին գոլ է խփել՝ 3:2: Իսկ հիմնական ժամանակի նախավերջին րոպեին անկյունայինից հետո լրացուցիչ ժամանակում 2-րդ պատասխան գոլը խփել է Հարնիկը:

Բրեմենյան թիմը 4:2 հաշվով հաղթել է 11 մետրանոց հարվաշարում: . Պատկերը հետևյալն էր. Ալկասեր՝ X, Պիսարո՝ գոլ, Ֆիլիպ՝ X, Էգեշտայն՝ գոլ, Վիտսել՝ գոլ, Կլասեն՝ գոլ, Վայգլ՝ գոլ, Կրուզե:

Ֆլորիան Կյոֆելդի գլխավորած թիմը դուրս է գալիս Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023