UFC-300. Արման Ծառուկյանը հաղթեց Չարլզ Օլիվեյրային 🎥

UFC-300. Արման Ծառուկյանը հաղթեց Չարլզ Օլիվեյրային 🎥

14/04/2024 - 09:35

ԱՄՆ Փարադայս քաղաքում կայացավ խառը մենարամարտերի UFC-300 մրցաշարը։

Օրվա գլխավոր մենամարտում թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանը հաղթեց բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։

Մենամարտում բոլոր երեք ռաուդնենրն էլ կայացան. Ծառուկյանը հաղթեց մրցավարների որոշմամբ` 29-28, 29-28, 28-29 միավորներով։

Ծառուկյանը օկտագոնում անցկացրեց 25-րդ մենամարտը։ Այդ ընթացքում նա տարել է 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Օլիվեյրան 45 մենամարտում տարել է 34 հաղթանակ, կրել 10 պարտություն, 1 մենամարտ էլ չի կայացել։

Հավելենք, որ Ծառուկյանը հաջորդ մենամարտը, ամենայն հավանականությամբ, անցկացնելու է թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի (Ռուսաստան) դեմ։ Մախաչաևը 26 մենամարտից 25-ն ավարտել է հաղթանակով, կրել 1 պարտություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023