UFC-ի նախագահ. «Ծառուկյանը բաց թողեց իր հնարավարությունը»

UFC-ի նախագահ. «Ծառուկյանը բաց թողեց իր հնարավարությունը»

19/01/2025 - 12:33

UFC-ի նախագահ Դանա Ուայթը UFC-311 մրցաշարից հետո կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանը մոտ ապագայում տիտղոսի համար պայքարելու շանս չի ստանալու։

«Մենք չենք ուզում` որևէ մեկը վնասվածքով մենամարտի։ Նախկինում էլ են նման դեպքեր եղել, բայց Ծառուկյանը բաց թողեց իր հնարավորությունը։ Հաջորդ տիտղոսային մենամարտին նա շանս չի ստանա։ Նա պետք է վերադառնա տիտղոսային պայքարին։

Չգիտեմ` նա այսօր կարող էր մենամարտել, թե` ոչ։ Միայն նա գիտի դա»,- նշել է Դանա Ուայթը, որի խոսքը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 28-ամյա Ծառուկյանը պետք է չեմպիոնական մենամարտ անցկացներ թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ օկտագոն դուրս գալ։ Հայ մարտիկի փոխարեն մենամարտեց բրազիլացի Ռենատո Մոյկանոն, որին Մախաչևն առաջին ռաունդում հաղթեց խեղդող հնարքով և ռեկորդային` 5-րդ անգամ պաշտպամեց չեմպիոնի տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023