Transfermarkt-ը թարմացել է Լա լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները

Transfermarkt-ը թարմացել է Լա լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները

24/09/2022 - 00:18

Հեղինակավոր Trasnfermarkt կայքը թարմացրել է իսպանական Լա լիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Երեք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքներն ավելացել է 20 մլն եվրոյով։

Խոսքը Վինիսիուսի («Ռեալ Մադրիդ», թարմացված արժեքը` 120 մլն եվրո), Օրելյեն Չուամենիի («Ռեալ Մադրիդ», 80 մլն եվրո) և Ուսման Դեմբելեի («Բարսելոնա», 50 մլն եվրո) մասին է։

Միանգամից 10 ֆուտբոլիստների` Պեդրիի («Բարսելոնա», 90 մլն եվրո), Ֆեդերիկո Վալվերդեի («Ռեալ Մադրիդ», 80 մլն եվրո), Գավիի («Բարսելոնա», 70 մլն եվրո), Ռոդրիգոյի («Ռեալ Մադրիդ», 70 մլն եվրո), Ռոնալդ Արաուխոյի («Բարսելոնա», 60 մլն եվրո), Յունուս Մուսայի («Վալենսիա», 25 մլն եվրո), Նիկո Վիլիամսի («Ատլետիկ Բիլբաո», 22 մլն եվրո), Գիորգի Մամարդիաշվիլիի («Վալենսիա», 20 մլն եվրո), Նահուել Մոլինայի («Ատլետիկո Մադրիդ», 20 մլն եվրո) և Ունայի Վենսեդորի («Ատլետիկ Բիլբաո», 20 մլն եվրո) տրանսֆերային արեժքներն ավելացել է 10 մլն եվրոյով։

Անտուան Գրիզմանը («Ատլոտիկո Մադրիդ», 35 մլն եվրո) և Մարկ-Անդրե Տեր Շտեգենը («Բարսելոնա», 30 մլն եվրո), ընդհակառակը, կորցրել են 15 մլն եվրո։

13 մլն եվրոյով էժանացել է «Ռայո Վալեկանոյի» հարձակվող Ռաուլ դե Թոմասը, ով այժմ գնահատվում է միայն 12 միլիոն։

10-ական մլն եվրո են կորցրել Մեմֆիս Դեպայը («Բարսելոնա», 25 մլն եվրո), Միլել Օյարսաբալը («Ռեալ Սոսիեդադ», 60 մլն եվրո), Ֆրենկի դե Յոնգը («Բարսելոնա», 60 մլն եվրո) և Ֆերլան Մենդին («Ռեալ Մադրիդ», 40 մլն եվրո)։

Հավելենք, որ Լա լիգայի ամեթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Վինիսիուս («Ռեալ Մադրիդ») – 120 մլն եվրո
  2. Պեդրի («Բարսելոնա») – 90 մլն եվրո
  3. Օրելյեն Չուամենի («Ռեալ Մադրիդ») – 80 մլն եվրո
  4. Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ») – 80 մլն եվրո
  5. Գավի («Բարսելոնա») – 70 մլն եվրո
  6. Ռոդրիգո («Ռեալ Մադրիդ») – 70 մլն եվրո
  7. Ժոաո Ֆելիշ («Ատլետիկո Մադրիդ») – 70 մլն եվրո
  8. Ռոնալդ Արաուխո («Բարսելոնա») – 60 մլն եվրո
  9. Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ») – 60 մլն եվրո
  10. Էդեր Միլիտաո («Ռեալ Մադրիդ») – 60 մլն եվրո

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023