Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Վիլյառեալը» «Կերամիկա» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։ «Դեղին սուզանավը» բավական վստահ հանդիպում անցկացրեց` հաղթելով 2:0 հաշվով։ Ունայի Էմերիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Արնո Դանժուման։ Նշենք, որ հոլանդացի հարձավողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 33 խաղում դարձել է 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Այս հաղթանակից հետո «Վիլյառեալը» […]
Ավելին
Անցնող շաբաթվա ընթացքում կայացան եվրագավաթային բոլոր երեք մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչների պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում էլ հայտնի դարձան կիսաեզրափակիչների զույգերը։ Հանդիպումների ավարտից հետո Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցումներ տեղադրվեցին` պարզելու հետևորդների կարծիքը` կապված եվրագավաթային մրցաշարերի հավանական եզրափակիչների հետ։ Այսպես, հարցմանը մասնակցածների 44%-ը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «Լիվերպուլը» դիմել է Պրեմիեր լիգայի ղեկավարությանը` խնդրելով հետաձգել 35-րդ տուրի «Նյուքասլի» դեմ արտագնա հանդիպումը։ Բանն այն է, որ հանդիպումը կայանալու է ապրիլի 30-ին` տեղի ժամանակով կեսօրին` 12:30-ից սկսած ու այն հայտնվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում «Վիլյառեալի» դեմ կայանալիք երկու դիմակայությունների արանքում։ «Վիլյառեալի» դեմ առաջին հանդիպումից հետո «Նյուքասլի» դեմ խաղին […]
Ավելին
Ապրիլի 12-13-ին կայացան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի դիմակայությունների պատասխան հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ռեալ Մադրիդ» 2:3 «Չելսի» (ընդ. հաշիվը` 5:4) «Բավարիա» 1:1 «Վիլյառեալ» (1:2) «Լիվերպուլ» 3:3 «Բենֆիկա» (6:4) «Ատլետիկո Մադրիդ» 0:0 «Մանչեսթեր Սիթի» (0:1) Այսպիսով, «Ռեալ Մադրիդը», «Վիլյառեալը», «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ` ձևավորելով հետևյալ զույգերը. «Լիվերպուլ» – «Վիլյառեալ» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը, ինչի արդյունքում «դեղին սուզանավը» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հանդիպման հերոս դարձավ «դեղին սուզանավի» վինգեր Սամուել Չուկվուեզեն, ով, 84-րդ րոպեին դուրս գալով փոխարինման, 88-րդ րոպեին գրավեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը` պարգևելով իր թիմին կիսաեզրափակիչի ուղեգիր։ Երբ «Վիլյառեալը» վերջին անգամ խաղում էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը, ինչի արդյունքում «դեղին սուզանավը» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ LiveScore-ը հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել` նվիրված «Վիլյառեալին»։ Բանն այն է, որ «Վիլյառեալը», որը ներկայացնում է Իսպանիայի համանուն քաղաքը, ավելի քիչ բնակչություն ունի, քանի «Բավարիայի» «Ալյանց Արենա» մարզադաշտի տարողունակությունն է։ Վիլյառեալն ունի 50.577 բնակչություն, իսկ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը, ինչի արդյունքում «դեղին սուզանավը» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հանդիպումից հետո «Վիլյառեալը» տեսանյութ է հրապարակել, որտեղ ֆուտբոլիստները հանդերձարանում պարզապես ցնծում էին ուրախությունից` պարելով և երգելով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Վիլյառեալը» հաղթել էր 1:0 հաշվով։ Առաջ ընկնելով` նշենք, որ Ունայի Էմերիի թիմին հաջողվեց պատասխան խաղում դիմականել «Բավարիայի» ֆուտբոլիստների գրոհներին, ովքեր ունենալով մեծ առավելություն, չկարողացան հաղթանակ տոնել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Մյունխենյան ակումբի կազմից 52-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցում է «Վիլյառեալի» դեմ։ 52-րդ րոպեին մյունխենյան ակումբի կազմից աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բավարիան» Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կմրցի «Վիլյառեալի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «դեղին սուզանավը» հաղթել է 1:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
1 7 8 9 10 11 23

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023