Տրենտ. «Լիվերպուլը կիսաեզրափակիչներում հեշտ ճանապարհներ չի փնտրում»

Տրենտ. «Լիվերպուլը կիսաեզրափակիչներում հեշտ ճանապարհներ չի փնտրում»

04/05/2022 - 02:09

Չեմպինոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ։

Մերսիսայդյան ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:2 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը.

««Լիվերպուլը» կիսաեզրափակիչներում հեշտ ճանապարհներ չի փնտրում։

Մրցակիցը հիանալի առաջին խաղակես անցկացրեց։ Մենք ընդմիջմանը վերակառուցեցինք ամեն ինչ, իսկ երկրորդ կեսում խաղը վերցրինք մեր ձեռքն` անելով այն, ինչ պետք է անեինք։

Առաջին խաղակեսում մենք ընդհանրապես ֆուտբոլ չէինք խաղում, իսկ մրցակիցը մեր թույլտվությամբ արեց այն, ինչ ցանկանում էր, սակայն երկրորդ խաղակեսում սկսեցինք ավելի լավ վերահսկել խաղը։

Արդյունքում երկու խաղում միայն մեկ խաղակես վատ անցկացրինք։ Կարելի է համաձայնել այս իրողության հետ, քանի որ առաջադրանքը կատարված է»,- անգլիացի պաշտպանի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023