Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 5:0 հաշվով ջախջախեց Չարենցավանի «Վանին»։ Հյուրերի գոլային հրավառության սկիզբը դրեց Ժիրայր Շաղոյանը, որը 45+2-րդ րոպեին տուգանայինից կատարած անհավանական հարվածով բացեց խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Փյունիկը» տնային խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վեսթ Արմենիայի» դեմ խաղում։ «Փյունիկի» կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Արտակ Դաշյանը, սակայն 60-րդ րոպեին ծանր վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Հետագայում «նռնագույնների» պաշտոնական կայքը հայտնեց, որ 34-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ անրակի կոտրվածք. անհրաժեշտ է վիրահատական միջամտություն։ Դաշյանը վնասվածքի պատճառով […]
Ավելին
Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմտրի Գունկոն խոսել է ակումբի նորեկ Դենիս Գլուշակովի աշխատավարձի մասին. «Գլուշակովն այն ֆուտբոլիստներից է, որին վաղուց ճանաչում եմ։ Ես 4 տարի առաջ գլխավորեցի «Խիմկին» և երկար ժամանակ բանակցություններ էի վարում Գլուշակովի հետ. ցանկանում էի աշխատել նրա հետ։ Այդ ժամանակ չեղավ, սակայն այժմ ստացվեց։ Ամենակարևորն այն է, որ […]
Ավելին
IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին «Ուրարտուն» և «Փյունիկը»։ Բավական համառ պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Եղիշե Մելիքյանի թիմից հաշիվը 5-րդ րոպեին բացեց Արտակ Դաշյանը, իսկ «առյուծների» պատասխան գոլը 58-րդ րոպեին խփեց Պերիշա Պեշուկիչը։ Նշենք, որ Դմիտրի Գունկոյի թիմն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով. 45+10-րդ […]
Ավելին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը «Սոչիից» վերադարձել է «Փյունիկ», գրում է ակումբի պաշտոնական կայքը։ 24-ամյա ֆուտբոլիստը մինչև 2024 թ. հունիսի 30-ը վարձավճարով հանդես կգա «Փյունիկի» կազմում։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հունվարի 16-ին էր 160 հազ. եվրոյի դիմաց «Փյունիկից» տեղափոխվել «Սոչի»։ Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի առաջին հատվածում 22 խաղում խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ […]
Ավելին
Ռուս անվանի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը կարիերան կշարունակի «Ուրարտուի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 37-ամյա ֆուտբոլիստը լինելու է Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնի նոր «8» համարը, իսկ կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Գլուշակովը բավական հարուստ կարիերա է ունեցել և հանդես է եկել «Լոկոմոտիվի» (2008-2013 թթ.), «Սպարտակի» (2013-19 թթ.), «Ախմատի» (2019-20 թթ.), «Խիմկիի» (2020-23 թթ.), «Պարի […]
Ավելին
Փետրվարի 22-ին վերսկսվեց IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածը. 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» մրցեց «Փյունիկի» դեմ։ Վարդան Մինասյանի թիմը հիանալի խաղով հաղթեց 3:1 հաշվով։ «Արարատ-Արմենիայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Տենտոն Յենեն, մեկ գոլ էլ խփեց Մոհամեդ Յատարան։ «Փյունիկի» միակ գոլը խփեց Յուսուֆ Օտուբանջոն։ Այս հաղթանակով «Արարատ-Արմենիան» ընդհատեց «Փյունիկի» անպարտելիության տպավորիչ շարքը։ «Նռնագույնները» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նոայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել սենեգալցի կիսապաշտպան Ալֆրեդ Ն’դիայեի հետ։ Կնքված պայմանագրի մանարասները չեն հաղորդվում։ Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել բազմաթիվ անվանի ակումբներում, ինչպիսք են «Վիլյառեալը» (15 հանդիպում, 1 գոլ և 1 ասիստ), «Սանդերլենդը» (16 հանդիպում, 1 ասիստ), «Վուլվերհեմփթոնը» (37 հանդիպում, 3 գոլ և 2 ասիստ), […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը ղազախական «Աստանան» էր, որի կազմում հանդես է եկել 2022-24 թթ.` անցկացրած 64 խաղում դառնալով 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Հավելենք, որ Հովհաննիսյանը 7 տարի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանին։ Հեղինակավոր Transfermakrt կայքը հայտնում է, որ գործարքի դիմաց ռուսական ակումբը վճարել է 160 հազ. եվրո, իսկ կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ 24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղում դարձել է 12 գոլի […]
Ավելին
1 2 3 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023