Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 0:1 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Բետիսից»։ Անդալուզյան ակումբի հաղթական գոլը 81-րդ րոպեին խփեց Թրոյ Փերոթը։ Իռլանդացի հարձակվողը վերջերս է տեղափոխվել «Բետիս»` նոր թիմում աչքի ընկնելով առաջին անգամ։ Դրվագներից մեկում «Բետիսի» պաշտպաններ Նաթանն ու Մարկ Մարկ Բարտրան Կիլիան Մբապեի հարվածներից հետո հեռացրին գնդակը դատարկ դարպասից։ 87-րդ րոպեին […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» Սևիլիայում հյուրընկալվելիս մրցում է «Բետիսի» դեմ։ 43-րդ րոպեին «Արքայական ակումբից» հաշիվը բացելու հիասքանչ հնարավորություն ուներ, բայց Կիլիան Մբապեն երկու անգամ վրիպեց անչափ նպաստավոր դիրքից։ Ֆրանսիացի հարձակվողի առաջին հարվածից հետո գնդակի ճանապարհին կանգնեց Նաթանը, իսկ երկրորդ փորձից հետո գնդակը դատարկ դարպասից հեռացրեց Մարկ Բարտրան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Բետիսը» ձեռք է բերել «ԱԶ Ալկմարի» հարձակվող Թրոյ Փերոթին, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։ Transfermarkt-ի տվյալներով` անդալուզյան ակումբն իռլանդացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Փերթոը նախորդ մրցաշրջանում, հավաքականների հանդիպումները ներառյալ, 53 խաղում խփել է 37 գոլ, կատարել 12 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Բարսելոնան» «Կամ Նոու» ստադիոնում 3:1 հաշվով հաղթել է «Բետիսին»։ «Բլաուգրանայից» փայլել է Ռաֆինիան` գրանցելով դուբլ։ Բրազիլացի վինգերը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին գոլերն է խփել։ Նա նախորդ անգամ աչքի էր ընկել մարտի 18-ին` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (7:2) երկու անգամ գրավելով «Նյուքասլի» դարպասը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից աչքի […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Բետիսը» 2:1 հաշվով հաղթեց «Էլչեին»։ Անդալուզյան ակումբի գոլերը խփեցին Կուչոն ու Պաբլո Ֆորնալսը, մրցակցից աչքի ընկավ Էկտոր Ֆորտը։ «Բետիսը» 57 միավորով 5-րդ տեղում է` պատմության մեջ միայն երկրորդ անգամ ու 20 տարի անց նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը հանդես կգա Լիգայի փուլում։ «Գլիոռոսոն» միայն 2005/06 մրցաշրջանում է […]
Ավելին
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բետիսը» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց պորտուգալական «Բրագայի» հետ։ Տանտերերն արդեն 5-րդ րոպեին Ֆլորիան Գրիլիչի ջանքերով բացեցին հաշիվը։ Անդալուզյան ակումբից 61-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Կուչո Էռնանդեսը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Ռայո Վալեկանոյին» 1:0 հաշվով հաղթելու շնորհիվ «Բարսելոնան» ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի Լիգայի փուլում։ Կատալոնական գրանդը 73 միավորով առաջին տեղում է։ «Բլաուգրանան» առաջնության ավարտից 9 տուր առաջ 29 միավորով առաջ է անցել 5-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» (44 միավոր)։ Կա մեծ հավանականություն, որ իսպանական ակումբների` եվրագավաթային մրցաշարերում ՈՒԵՖԱ-ի վարկանիշային […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բետիսը» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախել է «Պանատինայկոսին»։ Դիմակայության առաջին խաղում անդալուզյան ակումբը պարտվել էր 0:1 հաշվով։ Պատասխան մրցավեճում Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմից գոլերը խփել են Այտոր Ռուիբալը, Սոֆիան Ամրաբատը, Կուչոն և Անթոնին։ «Բետիսը» դիմակայությունում հաղթել է 4:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ կխաղա Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում, […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախել է «Բետիսին»։ «Լոս կոլչոներոսից» նորամուտի խաղում գոլ և ասիստ է գրանցել Ադեմոլա Լուքմանը։ Նիգերիացի հարձակվողն օրեր առաջ է «Ատալանտայից» 35 միլիոն եվրոյով տեղափոխվել իսպանական գրանդ։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից մեկական անգամ աչքի են ընկել նաև Դավիդ Հանցկոն, Ջուլիանո Սիմեոնեն, Անտուան Գրիզմանն ու Տիագո Ալմադան։ […]
Ավելին
Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը։ Ձևավորվել են հետևյալ զույգերը. Դիմակայությունները բաղկացած կլինեն մեկ խաղից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026