Ադրբեջանցի դարպասապահը բաց է թողել թիմի մարզումը՝ հայ մարզչի պատճառով

Ադրբեջանցի դարպասապահը բաց է թողել թիմի մարզումը՝ հայ մարզչի պատճառով

09/01/2020 - 13:13

Հայազգի Գրիգորի Բաբայանը 2019 թվականի դեկտեմբերի կեսից գլխավորում է ղազախական «Տոբոլը»:

Թիմի ադրբեջանցի դարպասապահ  Էմիլ Բալաևը լքել է թիմի ճամբարը վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Երեկ երեկոյան ակումբը մեկն էլ Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու։ Այնտեղ թիմը ծանոթացել է նոր գլխավոր մարզչի հետ ու անցկացրել են երկու մարզում։

Էմիլ Բալաևը նույնպես մեկնել է Դուբայ, սակայն չի մասնակցել մարզմանն ու արդեն այսօր մեկնելու է Թուրքիա` վերականգնում անցնելու համար: Հավաքի մի մասը նա կանցկացնի Թուրքիայում`աշխատելով անհատական ծրագրով: Այս մասին հայտնել է ակումբի տնօրեն Նիկոլայ Պանինը:

Ըստ ղազախական մամուլի՝ «Տոբոլի» այս հայտարարությունը շատ անսպասելի է։

ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել նաև այն մասին, որ Բալաևը հայտնվել է թուրքական Առաջին դիվիզիոնում հանդես եկող թիմերից մեկի ուշադրության կենտրոնում ու կարող է կարիերան շարունակել այնտեղ: Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկին չէր բացառել, որ Բաբայանի նշանակման պատճառով Բալաևը կարող է հեռանալ «Տոբոլից».

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023