ԿԼ. Բիչախչյանը կրկին  դուբլի հեղինակ է դարձել` օգնելով իր թիմին դուրս գալ որակավորման փլեյ-օֆֆ փուլ 🎥

ԿԼ. Բիչախչյանը կրկին դուբլի հեղինակ է դարձել` օգնելով իր թիմին դուրս գալ որակավորման փլեյ-օֆֆ փուլ 🎥

13/08/2021 - 00:08

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Ժիլինան» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախել է ղազախական «Տոբոլին» և նվաճել որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

«Ժիլինայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցել է նաև Վահան Բիչախչյանը, ով հերթական փայլուն հանդիպումն է անցկացրել` դառնալով դուբլի հեղինակ։

Հայազգի ֆուտբոլիստը խփել է իր թիմի երրորդ ու հինգերորդ գոլերը, որոնք գրանցվել են համապատասխանաբար 64-րդ ու 90+1-րդ րոպեներին։

Հավելենք, որ 22-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 8 հանդիպում` դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սլովակիայի Ֆորտունա լիգայի 3-րդ տուրի շրջանակում կայացած «Պոգորնյեի» դեմ խաղում Բիչախչյանը կրկին դարձել էր դուբլի հեղինակ` օգնելով իր թիմին հաղթել 3:1 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023