Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Նոան» արտագնա խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին։ Գործող փոխչեմպիոնին դժվարին հաղթանակ պարգևեց Զավեն Խուդավերդյանը, որը փոխարինման դուրս գալուց հետո` 73-րդ րոպեին, շրջադարձ հարվածով անհավանական գոլ խփեց։ «Նոան» առաջնության մեկնարկային բոլոր չորս խաղերում հաղթել է ու 12 միավորով առաջին տեղում է։ ԲԿՄԱ-ն 1 միավորով 10-րդն է։ «Նոան» առաջին հանդիպում անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ […]
Ավելին
Պաբլո Գարսիան նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 49-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Սանդրո Պերկովիչին։ Ուրուգվայցի մասնագետը նախկինում մարզել է ԱՊՕԵԼ-ը (Կիպրոս), հունական «Ատրոմիտոսը», «Պանսերայիկոսը», ՊԱՕԿ-ը, ՊԱՕԿ-ի երիտասարդական, Մ20 ու Մ17 թիմերը։ ՊԱՕԿ-ը Գարսիայի գլխավորությամբ 2021թ. դարձել է Հունաստանի գավաթակիր։ Պաբլո Գարսիան ֆուտբոլային […]
Ավելին
«Նոան» Սանդրո Պերկովիչին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ «Նոան» խորվաթ մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 56 խաղում տարել է 30 հաղթանակ, գրանցել 16 հաղթանակ, կրել 10 պարտություն, դարձել Հայաստանի գավաթակիր ու Սուպերգավաթակիր, պատմության մեջ առաջին անգամ մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ-ին` հաղթահարելով Լիգայի փուլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Սիոնին»։ Հայաստանի գավաթակրից 25-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի ավագ Էլդեր Ֆերեյրան, սակայն երկրորդ խաղակեսում շվեյցարական ակումբը շատ արագ երկու գոլ խփեց` տանելով կամային հաղթանակ։ Տանտերերից 53-րդ ու 63-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Վինսլի Բոտելին ու Բատատա Բալտազարը։ Այսպիսով, Սանրդրո Պերկովիչի գլխավորած թիմն […]
Ավելին
Կոնֆերենցիների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ու «Սիոնը» գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեցին։ Աբովյանում կայացած խաղի հաշիվը Հայաստանի գավաթակրից 5-րդ րոպեին բացեց թիմի ավագ Էլդեր Ֆերեյրան։ Շվեյցարական ակումբը 13-րդ րոպեին Վինսլի Բոտելիի ջանքերով հավասարեցրեց հաշիվը։ Գոռ Մանվելյանը 20-րդ րոպեին նորից առաջ մղեց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին։ 26-րդ րոպեին «Սիոնի» պաշտպան Նիաս Հեֆթին երկրորդ դեղին […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կմրցի շվեյցարական «Սիոնի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Ջեջուն» ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվել է «Բավարիային»։ Հարավկորեական ակումբից 15-րդ րոպեին Մաթեուս Այասն անհավանական հնարքով շրջանցել է մրցակցի պաշտպան Կիմ Մին Ջեին, ձեռնարկել ֆանտաստիկ անցում ու ասիստ կատարել իր խաղընկեր Լի Չան Մինին։ Այասը 2024-26թթ. հանդես է եկել «Նոայում», 77 խաղում խփել է 32 գոլ, կատարել 8 ասիստ, մեկ անգամ դարձել Հայաստանի չեմպիոն, երկու […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը։ Հայաստանի գավաթակիր «Նոան» որակավորման երրորդ փուլում շվեյցարական «Սիոնի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Այաքս» (Նիդերլանդներ) – «Շելբուրն» (Իռլանդիա) դիմակայության հաղթողի դեմ։ «Նոա» – «Սիոն» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին, իսկ պատասխան մրցավեճը` օգոստոսի 13-ին։ Հիշեցնենք, որ «Այաքսը» Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, Նիդերլանդների 36-ակի չեմպիոն և երկրի […]
Ավելին
Եվրոպա լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում ձևավորվել են որակավորման երրորդ փուլի զույգերը։ Կկայանան հետևյալ դիմակայությունները. Եվրոպա լիգա Կոնֆերենցիաների լիգա Դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 6-ին, իսկ պատասխան մրցավեճերը` օգոստոսի 13-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Հայաստանի գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Սիոնի» դեմ։ Շվեյցարական ակումբը որակավորման երկրորդ փուլում պայքարից դուրս է թողել բելառուսական ԲԱՏԷ-ին` ընդհանուր դիմակայությունում հաղթելով 5:1 (4:0 և 1:1) հաշվով։ «Նոա» – «Սիոն» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին Հայաստանում, իսկ պատասխան մրցավեճը` օգոստոսի 13-ին Շվեյցարիայում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026