Պաշտոնական. «Ռեալի» ու «Միլանի» նախկին ֆուտբոլիստը գլխավորեց «Նոան» 📸
Պաբլո Գարսիան նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։
49-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Սանդրո Պերկովիչին։
Ուրուգվայցի մասնագետը նախկինում մարզել է ԱՊՕԵԼ-ը (Կիպրոս), հունական «Ատրոմիտոսը», «Պանսերայիկոսը», ՊԱՕԿ-ը, ՊԱՕԿ-ի երիտասարդական, Մ20 ու Մ17 թիմերը։
ՊԱՕԿ-ը Գարսիայի գլխավորությամբ 2021թ. դարձել է Հունաստանի գավաթակիր։
Պաբլո Գարսիան ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել բազմաթիվ ակումբներում, այդ թվում Մադրիդի «Ռեալում» և «Միլանում»։
2000թ. ամռանը «Ռոսոներին» նախկին կիսապաշտպանի տրանսֆերը Մադրիդի «Ատլետիկոյից» գնել է 5 միլիոն եվրոյով։ Նա միլանյան գրանդում, սակայն, անցկացրել է ընդամենը 6 հանդիպում։
Գարսիան 2005թ. հուլիսին «Օսասունայից» «Ռեալ» է տեղափոխվել 4 միլիոնով։ Ֆուտբոլիստն «Արքայական ակումբում» 26 խաղում գոլ կամ ասիստ չի գրանցել։
Պաբլո Գարսիան Ուրուգվայի ազգային հավաքականում անցկացրել է 65 հանդիպում` դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Միլան, Նոա, Ուրուգվայի հավաքական, Պաբլո Գարսիա, Ռեալ Մադրիդ, Սանդրո Պերկովիչ, տրանսֆերներ