Մաթեուս Այասի անհավանական հնարքը, ֆանտաստիկ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում 🎥
«Ջեջուն» ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվել է «Բավարիային»։
Հարավկորեական ակումբից 15-րդ րոպեին Մաթեուս Այասն անհավանական հնարքով շրջանցել է մրցակցի պաշտպան Կիմ Մին Ջեին, ձեռնարկել ֆանտաստիկ անցում ու ասիստ կատարել իր խաղընկեր Լի Չան Մինին։
Այասը 2024-26թթ. հանդես է եկել «Նոայում», 77 խաղում խփել է 32 գոլ, կատարել 8 ասիստ, մեկ անգամ դարձել Հայաստանի չեմպիոն, երկու անգամ` երկրի գավաթակիր։
29-ամյա հարձակվողը վերջերս է տեղափոխվել «Ջեջու», որի կազմում 2 պաշտոնական հանդիպման է մասնակցել` խփելով 2 գոլ։
Սոգվիպո քաղաքը ներկայացնող ակումբը Հարավային Կորեայի ընթացիկ առաջնությունում 21 խաղում 28 միավոր է վաստակել ու 7-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Բավարիա, ընկերական-հանդիպումներ, Հարավային Կորեայի առաջնություն, Մաթեուս Այաս, Նոա, ՋեջուO bom Matheus Aiás, gostava dele no Racing Santander pic.twitter.com/MdaA0ZnID3
— Fernando Fernandes (@fernandes_sq) August 5, 2026