ԿԼ. «Նոան» ու «Սիոնը» 10-ական ֆուտբոլիստով գոլառատ ոչ-ոքի գրանցեցին 🎥
Կոնֆերենցիների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ու «Սիոնը» գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեցին։
Աբովյանում կայացած խաղի հաշիվը Հայաստանի գավաթակրից 5-րդ րոպեին բացեց թիմի ավագ Էլդեր Ֆերեյրան։
Շվեյցարական ակումբը 13-րդ րոպեին Վինսլի Բոտելիի ջանքերով հավասարեցրեց հաշիվը։
Գոռ Մանվելյանը 20-րդ րոպեին նորից առաջ մղեց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին։
26-րդ րոպեին «Սիոնի» պաշտպան Նիաս Հեֆթին երկրորդ դեղին քարտն ստացավ` հեռացվելով դաշտից։
Հյուրերը նույնիսկ 10 ֆուտբոլիստով կարողացան երկրորդ անգամ խփել պատասխան գնդակը. 57-րդ րոպեին աչքի ընկավ Իլյաս Շուարեֆը։
«Նոան» նույնպես հանդիպումն ավարտեց 10 ֆուտբոլիստով. 64-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Սթոուն Մամբոն։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին «Տուրբիյոն» ստադիոնում, մեկնարկը` ժամը 22:15-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm