Ֆրանսիական Լիգա 1-ի վերջին` 38-րդ տուրում «Մոնակոն» հյուրընկալվելիս մրցեց «Լանսի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում տանտերերն ունեին խաղային մեծ առավելություն, որի ֆուտբոլիստները նախքան ընդմիջման գնալը կարող էին մի քանի գնդակ ուղարկել «Մոնակոյի» դարպասը։ Չնայած այդ մեծ առավելությանը` «Լանսն» առաջին կեսում միայն մեկ գոլի հեղինակ դարձավ, որը 30-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Պշեմիսլավ Ֆրանկովսկին։ Այդուհանդերձ, տանտերերը […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի նախավերջին` 37-րդ տուրում «Մոնակոն» «Լուի II» մարզադաշտում մրցեց «Բրեստի» դեմ։ Հանդիպումը մոնեգասկյան ակումբի համար անչափ անհաջող մեկնարկեց, քանի որ արդեն 23-րդ րոպեի դրությամբ հյուրերը, Ժան-Կևին Դյուվերնի և Յուսեֆ Բելայլիի խփած գոլերի շնորհիվ, հաղթում էին 2:0 հաշվով։ Նախքան ընդմիջման գնալը` 44-րդ րոպեին, «Մոնակոն» մեկ գնդակ հետ բերեց. 11-մետրանոցից աչքի ընկավ Վիսամ Բեն Եդերը։ […]
Ավելին
Հեղինակավոր L’Equipe պարբերականը հրապարակել է ֆրանսիական Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին։ Նշենք, որ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թոփ-20-ից 18-ը ներկայացնում են ՊՍԺ-ն, իսկ լավագույն տասնյակում միայն փարիզյան ակումբի ֆուտբոլիստներն են։ Ցանկը գլխավորում է Նեյմարը, ում ասմասական աշխատավարձը կազմում է 4 մլն եվրո։ Բրազիլացի ֆուտբոլիստին հաջորդում են Լեո Մեսսին (3.3 մլն եվրո) և Կիլիան Մբապեն (2.2 մլն)։ […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Լուի II» մարզադաշտում, որտեղ «Մոնակոն» մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց. «Մոնակոն» մրցակցին ջախջախեց 3:0 հաշվով։ Մոնեգասկյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Վիսամ Բեն Յեդերը, մեկ գոլ էլ խփեց Կևին Ֆոլանդը։ Այս հաղթանակից հետո «Մոնակոն» վաստակեց 44 միավոր` բարձրանալով 7-րդ հորիզոնական։ ՊՍԺ-ն […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» լրջորեն հետաքրքրված է «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չաումենիի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ռամոն Ալվարեսը, «արքայական» ակումբը պայմանագիր է համաձայնեցրել 22-ամյա ֆուտբոլիստի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` մոնեգասկյան ակումբն իր ֆուտբոլիստի վաճառքի դիմաց ցանկանում է նվազագույնը վաստակել 50 մլն եվրո, որին հետագայում պետք է ավելանա ևս 15 մլն եվրո։ Հաղորդվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի գործարքի իրականացումը […]
Ավելին
Փետրվարի 24-ին կայացան Եվրոպա լիգայի անցումային հանդիպումների` 1/16 եզրափակիչի պատասխան խաղերը, որոնց արդյունքներով 8 ակումբներ նվաճեցին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Այդ 8 ակումբները միացան մրցաշարի խմբային փուլն առաջին տեղով հաղթահարած մյուս 8 ակումբներին, որոնք միանգամից նվաճել էին 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Այսօր` փետրվարի 25-ին`Երևանի ժամանակով 15:00-ից սկսած` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում կկայանա Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 […]
Ավելին
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է, թե, սկսած 2018/19 մրցաշրջանից, որ ակումբներն են ամենահաճախն իրացնում 11-մետրանոց հարված։ Հետազոտության շրջանակում կազմակերպությունը ներառել է եվրոպական 31 առաջնություն, իսկ տվյալները հավաքագրվել են հեղինակավոր InStat կայքի օգնությամբ։ 2018/19 մրցաշրջանից ի վեր բոլորից հաճախ 11-մետրանոց իրացրել են սերբական «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստները։ Սերբական ակումբը 11-մետրանոց է իրացրել միջինում յուրաքանչյուր 239 րոպեն […]
Ավելին
Դեկտեմբերի 9-ին ավարտվեց Եվրոպա լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձան մրցաշարի փլեյ-իֆֆ փուլի բոլոր մասնակիցները։ Այսպիսով, Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճել «Բետիսը», «Բրագան», «Դինամո Զագրեբը», «Լացիոն», «Նապոլին», «Օլիմպիակոսը», «Ռեյնջերսը», «Ռեալ Սոսիեդադը», «Ատալանտան», «Բարսելոնան», «Բորուսիա Դորտմունդը», «Զենիթը», «Լայպցիգը», «Պորտուն», «Սևիլիան» ու «Շերիֆը», 1/8 եզրաձակիչի` «Այնտրախտը», «Բայերը», «Վեսթ Հեմը», «Գալաթասարայը», «Լիոնը», «Մոնակոն», […]
Ավելին
«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չաումենին, հնարավոր է, հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մոնեգասկյան ակումբն իր խաղացողի վաճառքից ցանկանում է նվազագույնը ստանալ 60 մլն եվրո գումար։ Աղբյուրի փոխանցմամբ` նման առաջարկ ստանալու դեպքում «Մոնակոն» պատրաստ է բանակցություններ սկսել Չաումենիին գնել ցանկացող ակումբների հետ։ Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ 21-ամյա ֆուտբոլիստի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելյեն Չաումենիի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբը Չաումենիի խաղին հետևում է արդեն տևական ժամանակ։ Աղբյուրի փոխանցմամբ` հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալի» գլխավոր նպատակը լինելու է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելը, սակայն այդ փաստը չի բացառում, որ ակումբի ղեկավարությունը կփորձի ձեռք բերել […]
Ավելին
1 2 3 4 5 6 10

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023