Զլատկո Դալիչը լքել է Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Խորվաթիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։ Խորվաթները 59-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էին գալիս 2017թ. հոկտեմբերից, 111 խաղում տարել են 62 հաղթանակ, գրանցել 20 ոչ-ոքի, կրել 29 պարտություն, 2018թ. դարձել են աշխարհի առաջնության փոխչեմպիոն, իսկ 2022թ.` բրոնզե մեդալակիր։ Դալիչը Խորվաթիայի հավաքականում երբևէ ամենաերկարն աշխատած մասնագետն […]
Ավելին
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի կենտրոնական դիմակայությունում Պորտուգալիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Խորվաթիայի թիմի նկատմամբ։ Հաշիվը 53-րդ րոպեին բացեց խորվաթների 37-ամյա վետերան վինգեր Իվան Պերիշիչը։ 68-րդ րոպեին պորտուգալացիներից հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Կրիշտիանու Ռոնալդուն` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կարիերայի առաջին գոլը խփեց Մունդիալների փլեյ-օֆֆ-ում։ Թվում էր, թե հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, բայց […]
Ավելին
ԱԱ-2026-ի L խմբի երկրորդ տուրում Խորվաթիայի ազգային հավաքականը 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Պանամայի թիմի նկատմամբ։ Զլատկո Դալիչի գլխավորած թիմի հաղթական գոլը 54-րդ րոպեին խփեց Անտե Բուդիմիրը։ «Օսասունայի» հարձակվողն ընդմիջմանն էր փոխարինման դուրս եկել։ Խորվաթները 3 միավորով խմբում երրորդն են։ Պանաման պարտվել է մեկնարկային երկու խաղում էլ ու խմբային փուլի ավարտից հետո կավարտի մրցելույթը Մունդիալում։ […]
Ավելին
ԱԱ-2026-ի L խմբի առաջին տուրում Անգլիայի ազգային հավաքականը Դալասում 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիայի թիմին։ «Երեք առյուծներից» դուբլ գրանցեց Հարի Քեյնը, որը Մունդիալներում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի։ Թոմաս Տուխելի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Ջուդ Բելինգհեմն ու Մարկուս Ռեշֆորդը։ Խորվաթներից գոլերը խփեցին Մարտին Բատուրինան ու Պետար Մուսան։ Անգլիացիները 3 միավորով գլխավորեցին L խմբի մրցաշարային աղյուսակը։ […]
Ավելին
Խորվաթիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը` Վարաժդինում 2:1 հաշվով հաղթելով Սլովենիայի թիմին։ Զխատլո Դալիչի գլխավորած թիմը հաղթանակը կորզեց 90+3-րդ րոպեին Մարիո Պաշալիչի` «տրիվելա» տեսակի հարվածով խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ։ «Ատալանտայի» կիսապաշտպանը մրցակցի դարպասը գրավեց ոտնաթաթի դրսի մասի հատվածով։ Խորվաթներից գոլ խփեց նաև թիմի ավագ, 40-ամյա լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Սլովենացիներից աչքի ընկավ […]
Ավելին
Բելգիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի թիմի հետ` հաղթելով 2:0 հաշվով։ Ռիեկայում կայացած մրցավեճում «Կարմիր սատանաների» գոլերը խփեցին Յուրի Տիլեմանսն ու Ռոմելու Լուկակուն։ Ռուդի Գարսիայի գլխավորած թիմը նախքան ԱԱ-2026-ը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` հունիսի 6-ին մրցելով Թունիսի դեմ։ Խորվաթիայի հավաքականը, որը նույնպես կմասնակցի Մունդիալին, հունիսի 7-ին կհանդիպի Սլովենիային։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ` Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո Զագրեբ»), Դոմինիկ Կոտարսկի («Կոպենհագեն», Դանիա), Իվոր Պանդուր («Հալ Սիթի», Անգլիա)։ Պաշտպաններ` Յոշկո Գվարդիոլ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Դույե Չալետա-Ցար («Ռեալ Սոսիեդադ», Իսպանիա), Յոսիպ Շուտալո («Այաքս», Նիդերլանդներ), Յոսիպ Ստանիշիչ («Բավարիա», Գերմանիա), Մարին Պոնգրաչիչ («Ֆիորենտինա», Իտալիա), Մարին Էռլիչ («Միդտյուլան», Դանիա), Լուկա […]
Ավելին
Բրազիլիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում ընկերական հանդիպում է անցկարցել Խորվաթիայի թիմի հետ` հաղթելով 3:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից հաշիվը բացել է «Բոտաֆոգոյի» կիսապաշտպան Դանիլոն` խփելով հավաքականում առաջին գոլը։ Խորվաթներից 84-րդ րոպեին պատասխանել է Լովրո Մայերը, սակայն 88-ին Իգոր Տիագոն աչքի է ընկել 11-մետրանոցից` նորից առաջ մղելով «պենտակամպիոններին»։ «Բորնմութի» հարձակվողը նույնպես ազգային թիմում բացել […]
Ավելին
Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հրապարակել է առաջիկա ընկերական հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ – Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո Զագրեբ»), Դոմինիկ Կոտարսկի («Կոպենհագեն», Դանիա), Իվան Պանդուր («Հալ Սիթի», Անգլիա)։ Պաշտպաններ – Դույե Չալետա-Ցար («Ռեալ Սոսիեդադ», Իսպանիա), Յոսիպ Շուտալո («Այաքս», Նիդերլանդներ), Յոսիպ Ստանիշիչ («Բավարիա», Գերմանիա), Մարին Պոգնարչիչ («Ֆիորենտինա», Իտալիա), Քրսիտիյան Յալիչ («Աուգսբուրգ», Գերմանիա), Մարտին Էրլիչ […]
Ավելին
Խորվաթիայի ազգային հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչն ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի Զագրեբի «Դինամոյում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Դինամոն» մինչև 2026թ. հուլիսի 1-ը վարձակալել է 31-ամյա ֆուտբոլիստին։ Transfermarkt-ի տվյալներով` խորվաթական ակումբը Լիվակովիչի վարձակալության համար թուրքական «Ֆեներբահչեին» վճարել է 300 հազար եվրրո։ Խորվաթ դարպասապահը «Ֆեներբահչե» է տեղափոխվել 2023թ. օգոստոսին, 74 խաղից 26-ում դարպասն անառիկ է պահել։ […]
Ավելին
1 2 3 17

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026