Բավարիան անկասելի է` կրկին հաղթելով Ինտերին🎥

Բավարիան անկասելի է` կրկին հաղթելով Ինտերին🎥

02/11/2022 - 01:54

Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Բավարիան» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Ինտերի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում մյունխենյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով 2:0 հաշվով։

Յուլիան Նագելսմանի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Բենջամեն Պավարն ու Էրիկ Մաքսիմ Չուպո Մոտինգը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Վիկտորիա Պլզեն» 2:4 «Բարսելոնա»

C խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Բավարիա»- 18 միավոր
  2. «Ինտեր» – 10 միավոր
  3. «Բարսելոնա» – 7 միավոր
  4. «Վիկտորիա Պլզեն» – 0 միավոր

Այսպիսով, «Բավարիան» ու «Ինտերը» նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ «Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023