Աշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում նորզելանդական «Օքլենդ Սիթին» մրցեց «Բոկա Խունիորսի» հետ։ Հանդիպումը սենսացիոն արդյունք ունեցավ, քանի որ կիսասիրողական մակարդակ ունեցող «Օքլենդը» կարողացավ ոչ-ոքի գրանցել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ «Բոկան» 26-րդ րոպեին մրցակցի դարպասապավ Նաթան Գերոուի ինքնագոլից հետո առաջ անցավ հաշվի մեջ, սակայն նորզելանդացիները 52-րդ րոպեին Քրիստիան Գրեյի ջանքերով հավասարեցրին հաշիվը։ Հանդիպման […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բենֆիկան» մրցել է նորզելանդական «Օքլենդ Սիթիի» դեմ։ Պորտուգալական ակումբը շանս չի տվել մրցակցին` ջախջախելով 6:0 հաշվով։ Բրունու Լաժեի գլխավորած թիմից դուբլ են գրանցել Անխել Դի Մարիան ու Լեոնարդո Բարեյրոն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Վանգելիս Պավլիդիսը։ Նշենք, որ 37-ամյա Դի Մարիան մրցաշարում խփել է արդեն երեք գոլ` […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության C խմբի «Բենֆիկա» – «Օքլենդ Սիթի» հանդիպումն Օռլանդոյում սկսված փոթորկի պատճառով ընդհատվել է, հայտնում է պորտուգական ակումբի մամուլի ծառայությունը։ Եղանակային պայմանները կտրուկ վատթարացել են. սկսել է հորդառատ անձրև տեղալ, դիտվել է նաև կայծակ։ Հանդիպումը կշարունակվի որքան հնարավոր է շուտ։ Առաջին խաղակեսից հետո «Բենֆիկան» 45+8-րդ րոպեին Անխել Դի Մարիայի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ 1:0 […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում «Բենֆիկան» Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում մրցեց արգենտինական «Բոկա Խունիորսի» դեմ։ Բուենոս Այրեսից ժամանած «Բոկան» առաջին խաղակեսում բավական արագ երկու գնդակի առավելություն ստացավ. Միգել Անխել Ռուսոյի գլխավորած թիմից 21-րդ րոպեին աչքի ընկավ Միգել Մերենտիելը, իսկ 27-րդ րոպեին` Ռոդրիգո Բատալյան։ «Արծիվները» 45+3-րդ րոպեին Անխել Դի Մարիայի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ մեկ […]
Ավելին
Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության ֆավորիտներին։ Ըստ ընկերության սուպերհամակրգչի` մրցաշարը 18,5 տոկոս հավանականությամբ կհաղթի ՊՍԺ-ն։ Ֆավորիտների թվում փարիզյան գրանդին հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» (17,8), «Բավարիան» (12,8), «Ինտերը» (12,3), Մադրիդի «Ռեալը» (9,8)։ Ֆավորիտների լավագույն տասնյակում տեղ են գտել նաև «Չելսին» (8,4 տոկոս), Դորտմունդի «Բորուսիան» (5,4), Մադրիդի «Ատլետիկոն» (5,1), «Յուվենտուսը» (3,6) և «Բենֆիկան» […]
Ավելին
Անխել դի Մարիան կարիերան կշարունակի արգենտինական «Ռոսարիո Սենթրալի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 37-ամյա ֆուտբոլիստն ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում. նա չի երկարաձգի պայմանագիրը «Բենֆիկայի» հետ։ Եզրային հարձակվողը 2023 թ. հուլիսին էր տեղափոխվել պորտուգալական ակումբ։ Նա «արծիվների կազմում հանդես էր եկել նաև 2007-10 թթ. և 212 խաղում 47 գոլ է խփել, կատարել 53 ասիստ։ […]
Ավելին
«Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կառերասը մոտ է կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ «Արքայական» ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ պայմանագիր է համաձայնեցրել։ Կողմերի համաձայնագրը ևս մեկ տարով երկարաձգելու հատուկ կետ կունենա։ Ակումբներն այժմ բանակցում են իսպանացի ձախ պաշտպանի հրաժարագնի հարցում։ Սպասվում է, որ «Ռեալը» գործարքի համար պորտուգալական թիմին […]
Ավելին
Բելգիացի անվանի ֆուտբոլիստ Յան Վերտոնգենը սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել և հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում ավարտելու է կարիերան։ 37-ամյա ֆուտբոլիստն Ամստերդամի «Այաքսի» սան է, որի կազմում 220 խաղում խփել է 28 գոլ, կատարել 11 ասիստ։ Նա ակումբային մակարդակով ամենաշատ հանդիպումներն (315) անցկացրել «Տոտենհեմում»` դառնալով 14 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Վերտոնգենը հանդես է եկել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան խաղում կատալոնական ակումբի առավելությունն ավելի ակնհայտ էր. Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը փայլուն խաղով հաղթեց 3:1 հաշվով։ «Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ռաֆինյան, որը մրցաշարում խփած գոլերի քանակը հասցրեց 11-ի ու միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցում է «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպման 27-րդ րոպեին «բլաուգրանայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալը պտտեցրած ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու առաջ մղեց կատալոնական ակումբին` 2:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
1 2 3 4 5 21

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026