Եվրոպա լիգայի վերջին` 6-րդ տուրում «Բայերը» H խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց նորվեգական «Մոլդեի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «դեղագործներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։ Խաբի Ալոնսոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ադամ Հլոժեկը, մեկական գոլ էլ խփեցին Պատրիկ Շիկն ու Էդմոնդ Տապսոբան, իսկ Մարտին Էլինգսենը գրավեց սեփական դարպասը։ «Մոլդեի» հեղինակության գոլը խփեց Էրիկ […]
Ավելին
«Բարիայում» կարծես թե կրկին մարզչական փոփոխություն է տեղի ունենալու։ Ինչպես հայտնում է El Chiringuito-ն, 2024/25 մրցաշրջանում «ռեկորդ մայսթերի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Խաբի Ալոնսոն, ով այդ պաշտոնում կփոխարինի Թոմաս Տուխելին։ Նշենք, որ Ալոնսոն այժմ բավական հաջողությամբ մարզում է «Բայերը», որի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։ «Դեղագործները» իսպանացի մասնագետի գլխավորությամբ ընթացիկ մրցաշրջանում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Spox-ը, «Բայերի» և ակումբի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի միջև գործող պայմանագրում «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու համար հրաժարագնի հատուկ կետ կա։ Աղբյուրի փոխանցմամբ` միայն «արքայական» ակումբի համար իսպանացի մասնագետի հրաժարագինը լինելու է 15-18 մլն եվրո։ Հաղորդվում է, որ 41-ամյա մասնագետը միայն այդ կետի ավելացումից հետո է համաձայնել «դեղագործների» հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2026 թ. […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բայերը» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Դեղագործների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև եզրային պաշտպան Ալեքս Գրիմալդոն, ով 24-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրի մեկնարկային և կենտրոնական հանդիպումը կայացավ Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում, որտեղ «Բավարիան» մրցեց «Բայերի» դեմ։ Կարելի է ասել` «ռեկորդ մայսթերը» հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 7-րդ րոպեին Հարի Քեյնն առաջ մղեց մյունխենյան ակումբին։ Թոմաս Տուխելի թիմի ուրախությունը կարճ տևեց. 24-րդ րոպեին «դեղագործների» եզրային պաշտպան Ալեքս Գրիմալդոն տուգանայինից կատարած ֆանտաստիկ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 2-րդ տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախը» սեփական հարկի տակ մրցեց «Բայերի» դեմ։ Լևերկուզենից ժամանած հյուրերը հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն և մրցակցին հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։ Խաբի Ալոնսոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Բոնիֆացեն, մեկ գոլ էլ խփեց Ջոնաթան Տահը։ Նշենք, որ «Բորուսիայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հրանտ-Լեոն Ռանոսը, ով փոխարինման դուրս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Բայերի» եզրային հարձակվող Մուսա Դիաբիին։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 24-ամյա վինգերի դիմաց «Բայերին» վճարել է 55 մլն եվրո։ Նշենք, որ այս գործարքը դարձել է «Վիլլայի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Էմիլիանո Բուենդիայի ռեկորդը, ում դիմաց ակումբը 2021 թ. ամռանը «Նորվիչին» […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ու ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, ինչից հետո իտալացի մասնագետն, ամենայն հավանականությամբ, կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Կառլո Անչելոտիի փոխարինող տեսնում է Խաբի Ալոնսոյին, ով ներկայումս մարզում է «Բայերը»։ Հատկանշական է, որ իսպանացի մասնագետի և գերմանական ակումբի միջև […]
Ավելին
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Բայերի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «գայլերը» հաղթել էին 1:0 հաշվով։ Չնայած հանդիպման մեծ մասում «դեղագործներն» ունեին խաղային բավական լուրջ առավելություն, «ջալոռոսիները» դիմացան մրցակցի ճնշմանն ու պահպանեցին ոչ-ոքի արդյունքը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոս դարձավ հռոմեական ակումբի դարպասապահ Ռուի Պատրիսիուն` կատարելով 6 սեյվ։ Այսպիսով, «Ռոման» ընդհանուր […]
Ավելին
«Արսենալի» կիսապաշտպամ Գրանիտ Ջական ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «զինագործների» և շվեյցարացի ֆուտբոլիստի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման շուրջ կողմերը չեն կարողանում հասնել համաձայնության։ Որպեսզի 30-ամյա ֆուտբոլիստը 2024 թ. ամռանը չհեռանա անվճար, լոնդոնյան ակումբը պատրաստ է նրան վաճառել ընթացիկ մրցաշրջանի ավարտից […]
Ավելին
1 2 3 4 5 6 15

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023