Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մասիմիլիանո Ալեգրին՝ այդ պաշտոնում փոխարինելով Անդրեա Պիռլոյին, ով այսօր՝ մայիսի 28-ին, պաշտոնանկ արվեց։ Թուրինյան ակումբը չի հայտնում կնքված պայմանագրի մանրամասները, սակայն, ավելի վաղ, իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն մանրամասներ էր հայտնել․ Ալեգրին «Յուվենտուսի» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել՝ տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Մասիմիլիանո Ալեգրին կրկին կգլխավորի «Յուվենտուսը»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը 53-ամյա մասնագետի հետ համաձայնության է հասել այն բանից հետո, երբ կողմերն օրեր առաջ սկսել են կրկին բանակցել։ Ռոմանոն գրում է, որ Ալեգրին սույն թվականի մարտից ի վեր մշտապես բանակցել է «Ռեալի» հետ՝ լինելով ուղիղ կապի մեջ մադրիդյան ակումբի հետ։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ Կողմերի միջև գործող պայմանագիրը խզվել է։ «Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Անտոնիո Կոնտեին կատարած հիանալի աշխատանքի համար, որի գագաթնակետը դարձավ նվաճած 19-րդ չեմպիոնական տիտղոսը։ Կոնտեն մշտապես կմնա մեր ակումբի պատմության մի մասը»,- նշված է միլանյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։ Ավելի վաղ […]
Ավելին
Մայիսի 23-ին ավարտվեց իտալական Ա սերայի 2020/21 մրցաշրջանը, որի արդյունքներով չեմպիոն դարձավ «Ինտերը»՝ ընդհատելով «Յուվենտուսի» 9 տարվա հեգեմոնիան։ Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է, իր վարկածով, Ա սերիայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան») Պաշտպաններ – Թեո Էրնանդես («Միլան»), Ալեսանդրո Բաստոնի, Ստեֆան դե Վրեյ (երկուսն էլ՝ «Ինտեր»), Խուան […]
Ավելին
Իտալական Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Վերոնայի» դիմադրությունը (1:1)՝ ձեռքից բաց թողնելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելու ուղեգիր։ Խաղից հետո հայտնի դարձավ, որ նեապոլիտանական ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում է «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը, ով Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում […]
Ավելին
Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Սպեցիայի» դեմ։ Հանդիպման առաջին կեսը հռոմեական ակումբի համար անչափ անհաջող դասավորվեց, քանի որ Վինչենցո Իտալյանոյի սաներն ունեին տարածքային շատ լուրջ առավելություն, ինչի արդյունքում նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացան․ 6-րդ ու 38-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Դանիելե Վերդեն ու Տոմազո Պոբեգան, իսկ կողմերն ընդմիջման գնացին […]
Ավելին
Իտալական Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում միաժամանակ կայացան 6 հանդիպումներ, որոնցից մեզ հետաքրքրում էր Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող ակումների խաղերը։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ ՉԼ ուղեգրի համար պայքարող «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց այդ ուղեգիրն արդեն նվաճած «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում՝ գրեթե առանց գոլային պահերի։ […]
Ավելին
Ա Սերիայի հետնապահներից «Բենևենտոն» վերջին՝ 38-րդ տուրից առաջ կորցրել է իտալական ֆուտբոլի էլիտայում մնալու բոլոր հնարավորությունները։ Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, ակումբի նախագահ Օրեստե Վիգորիտոն էլ որոշել է յուրահատուկ կերպով պատժել իր ֆուտբոլիստներին Ա սերիայից դուրս մնալու համար ու չվճարել ինքնաթիռով ուղևորությունը դեպի Թուրին, որտեղ Ֆիլիպո Ինձզագիի սաները 38-րդ տուրի ոչինչ չորոշող խաղում կմրցեն «Տորինոյի» դեմ։ […]
Ավելին
Հոլանդիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մատիաս դե Լիխտը , ով հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում, պատմել է Ապենինյան թերակղզու ֆուտբոլային առանձնահատկությունների մասին։ «Իտալիայում ես ստիպված էի հարմարվել այլ ոճի ֆուտբոլին։ Երբ ես «Այաքսի» կազմում էի խաղում, մենք անհատակապես հսկում էինք կոնկրետ կենտրնական հարձակվողին, իսկ հիմա ես ստիպված եմ հետևել նաև որոշակի գոտիների։ Խոսքը լավագույն տարբերակի ընտրության […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 37-րդ տուրի շրջանակում կայացավ հռոմեական հռրթական դերբին․ «Օլիմպիկո» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Ռոման» և «Լացիոն»։ Հանդիպման առաջին խաղակեսում, ճիշտ է, անցավ «Լացիոյի» տարածքային առավելությամբ, սակայն խաղն ընթանում էր հավասար և հանգիստ պայքարում։ Թվում էր՝ կողմերն ընդմիջման են գնալու 0։0 հաշվի պայմաններում, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Պաուլու Ֆոնսեկայի սաները։ Հանդիպման 42-րդ […]
Ավելին
1 61 62 63 64 65 111

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023