Աշրաֆ Հակիմին ու Անտոնիո Կոնտեն հեռացան։ Հեռացավ նաև Ռոմելու Լուկակուն։ Ի՞նչ է կատարվում «Ինտերի» հետ։ Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ «Ինտերը» նվաճեց «Սկուդետտոն», թիմի սեփականատեր Չժան Ցզինդունը երկրպագուներին ուղղված նամակում հայտարարեց, որ «այս պատմական հաղթանակը, ոչ թե վերջն է, այլ «Ինտերի» հաղթական ճանապարհի սկիզբը»։ Նրա տղան, Սթիվենը, ով ակումբի տնօրենն է, ինը ամսվա ընդիմիջումից […]
Ավելին
Իտալական ակումբներից «Կիևոն», ֆինանսական խնդիրների պատճառով, դադարեցրել է գործունեությունը։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Վերոնան ներկայացնող ակումբը չի կարողացել ներկայացնել այն բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են եղել Դ սերիային մասնակցելու համար։ Դաշնային դատարանը «Կիևոյին», ֆինանսական օրենքները խախտելու պատճառով, զրկել է Բ սերիային մասնակցելու իրավունքից, ինչի հետևանքով ակումբը պետք է նոր մրցաշրջանը սկսեր նշանակությամբ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի մեկնարկային տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Ուդինեզեի» դիմադրությունը. գրանցվեց 2:2 հաշիվը։ Այդ հանդիպումը պահեստայինների նստարանից սկսեց թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Երբ դեռ խաղը չէր մեկնարկել, իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել` հաստատելով, որ Ռոնալդուն մնալու է պահեստայինների նստարանին։ «Ռոնալդուն խնդրել է, որպեսզի այդ խաղն սկսի պահեստայինների նստարանից` […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 1-ին տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։ Հռոմեական ակումբի կազմում այդ հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով դաշտում անցկացրել է 84 րոպե։ Հայազգի կիսապաշտպանը 26-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը` առաջ մղելով իր թիմին։ 32-ամյա ֆուտբոլիստը հեղինակավոր Whoscored կայքի կողմից ստացել է 7.95 գնահատականը, ինչը 3-րդ ցուցանիշն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 1-ին տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Հանդիպումը, կարելի է ասել, մեկնարկել էր հանգիստ պայքարում, սակայն 17-րդ րոպեին «Ֆորենտինան» մնաց 10 ֆուտբոլիստներով, քանի որ, վերջին հույսի խախտման պատճառով, հեռացվեց դարպասպահ Բարթոլոմեյ Դրագովսկին։ Ստանալով քանակական առավելություն` «գայլերը» արդեն 26-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Թեմի Աբրահամի փոխանցումից հետո աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 1-ին տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում է «Ֆիորենտինայի» դեմ։ Հանդիպման 26-րդ րոպեին Թեմի Աբրահամի փոխանցումից հետո «գայլերին» առաջ մղեց Հենրիխ Մխիթարյանը։ Հանդիպման գլխավոր մրցավար Լուկա Պայրետոն սկզբում չհաշվեց գոլը` արձանագրելով խաղից դուրս վիճակ, սակայն մոտ 2-3 րոպե դիտեց դրվագի կրկնապատկերը և, ի վերջո, հաշվեց դարպասի գրավումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Մեկնարկեց նաև իտալական Ա սերիան։ 1-ին տուրի շրջանակում «Ինտերը» Միլանում մրցեց «Ջենոայի» դեմ։ «Ներաձուրիների» նոր գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագիի առաջին պաշտոնական խաղում ակումբը գերվստահ հաղթակ տոնեց` մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ։ «Կապտասևերի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Միլան Շկինյարը, Հական Չալհանօղլուն, Արթուրո Վիդալն ու Էդին Ջեկոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ամռանը սովորաբար տեղի են ունենում բազմաթիվ տեղափոխություններ։ Նոր մեկնարկելիք մրցաշրջանից առաջ ակումբներն ամրապնդում են իրենց կազմը` կատարելով բոլոր ճշգրտումները, թե որ դիրքի ֆուտբոլիստներ են անհրաժեշտ մարզչական շտաբի համար։ Բայց, ինչպե՞ս է այդ գործընթացը տեղի ունենում կուլիսների հետևում։ Ի՞նչ պետք է անեն ակումբները խաղացողի հետ պայմանագիր կնքելիս, որպեսզի կարողանան նրան գրանցել Լա լիգայում։ Ի՞նչ է ներառված […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» քայլեր է ձեռնարկում «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու համար` անելով ամեն ինչ գործարքն ավարտին հասցնելու համար։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ազնվականները» 28-ամյա բելգիացի հարձակվողի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձյնեցրել` տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով։ Աղբյուրի փոխանցմամբ` այժմ «ներաձուրիները» սպասում են «Չելսիի» առաջարկին, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Էմպոլիի» պաշտոնական կայքը, ակումբի միանգամից 6 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով։ Վարակված ֆուտբոլիստների անունները չեն հրապակվել, սակայն ակումբը հայտնում է, որ բոլոր վարակակիրներն ինքնամեկուսացել են։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի համաճարակ է բռնվել նաև «Սպեցիայի» կազմում, որի ֆուտբոլիստներից նույնպես 6 հոգի վարակվել են։ Հիշեցնենք, որ «Էմպոլին» երկու տարվա դադարից հետո վերադարձել […]
Ավելին
1 60 61 62 63 64 111

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023