«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է վարձավճարով տեղափոխվել Սլովենիան ներկայացնող «Ցելյե», հայտնում է Sport24-ը։ «Զախարյանի` վարձավճարով «Ցելյե» տեղափոխությունը միշտ հավանական է, բայց մենք նաև այլ տարբերակներ ունենք։ Ներկա պահին ոչինչ չենք քննարկում, ուստի մինչև մրցաշրջանը չավարտվի պետք չէ սպասել գործարքի։ Եթե խոսենք առկա տարբերակների մասին, ապա Եվրոպայից ստացած առաջարկներն առավելություն ունեն։ Իրականում «Ռեալ Սոսիեդադը» […]
Ավելին
«Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոն հույսեր չի կապում ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ, սոցցանցերում գրում է լրագրող Մարկո Անտոնիո Սանդեն։ Հայ կիսապաշտպանը հայտնվել է ակումբի այն ֆուտբոլիստների ցանկում, որոնք, մեծ հավանականությամբ, շուտով կլքեն «Սոսիդադը»։ Մատարացոն առանձնազրույց է ունեցել այդ ֆուտբոլիստների, այդ թվում` Զախարյանի հետ։ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից բացի, բասկյան ակումբը կարող են լքել […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Ռեալ Սոսիեդադը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթել է 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Նեգրեյրային»։ Բասկյան ակումբից 54-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Զախարյանը։ Հայ ֆուտբոլիստը նախորդ գոլը խփել էր այս տարվա փետրվարի 25-ին` Իսպանիայի Լա լիգայում գրավելով «Լեգանեսի» դարպասը։ Հատկանշական է, որ 22-ամյա ֆուտբոլիստն այդ խաղից ի վեր առաջին անգամ ընդգրկվել էր […]
Ավելին
«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը հայտնել է, որ ֆուտբոլիստի համար մրցաշրջանն ավարտված է. «Անիմաստ է սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ։ Նրա վնասվածքը կրկնվել է, իսկ մրցաշրջանի վերջին մի քանի խաղի համար ակումբի մարզչական շտաբը ռիսկի չի դիմի։ Այժմ նա ապաքինվում է ըստ ծրագրի և ֆիզիկական վարժություններ կատարում»,- գործակալի խոսքը մեջբերում […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» տնային խաղում 3:0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ Ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ բասկյան ակումբի մեկնարկային կազմում էր Ռուսաստանի հավաքականում հանդես եկող հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 12-րդ րոպեին հեռահար հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու բացել հաշիվը։ 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա օգոստոսից ապաքինվում էր ծանր վնասվածքից և միայն փետրվարի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» սեփական մարզադաշտում մրցում է «Կադիսի» դեմ։ Բասկյան ակումբի կազմից 68-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Արսեն Զախարյանը` հաշիվը դարձնելով 2:0։ Նշենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Սոսիեդադ» տեղափոխվելուց հետո խփեց առաջին գոլը։ Ակումբի կազմում սա նրա 26-րդ հանդիպումն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Սոսիեդադի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը, իսկ բասկյան ակումբը գործարքի դիմաց վճարել է 13 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Զախարյանը «Դինամոյի» սան էր, որի կազմում անցկացրել է 89 հանդիպում` դառնալով 19 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։ […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Դինամո Մոսկվան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Բալթիկային»։ Մոսկովյան ակումբի կազմից այդ հանդիպումը բաց թողեց 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Հանդիպումից առաջ «Матч ТВ»-ի հետ տեղի ունեցած կարճ զրույցի ժամանակ «Դինամոյի» գլխավոր մարզիչ Մարցել Լիչկան հաստատել է, որ Զախարյանը կարիերան շարունակելու է «Ռեալ Սոսիեդադի» կազմում. «Արդեն կարող ենք ասել, որ […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի գործող չեմպիոն «Ֆեյենորդի» ներկայացուցիչը խոսել է «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հավանական տրանսֆերի մասին. Մեր ակումբը դեռ զբաղված է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին և մի շարք այլ խաղացողներին ձեռք բերելու ուղղությամբ։ Զախարյանի տեղափոխությունն այս ամառ, իհարկե, հավանական է, սակայն «Ֆեյենորդը» ցանկանում է վճարել ողջամիտ և մրցունակ գին։ Մենք չենք հրապարակի այն գումարի չափը, […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի գործող չեմպիոն «Ֆեյենորդի» ներկայացուցիչները հաստատել են, որ հետաքրքրված են «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։ «Չորեքշաբթի օրվանից նորություններ տարածվեցին Արսեն Զախարյանի` «Ֆեյենորդ» տեղափոխության վերաբերյալ։ Այո՛, մեր ակումբը հետևում է նրան, սակայն որևէ բանակցություններ դեռ չենք սկսել։ Ներկա պահին այլ բան չենք կարող հայտնել այդ ֆուտբոլիստի վերաբերյալ»,- նշել է «Ֆեյենորդի» մամուլի ծառայության ներկայացուցիչը Sport.ru-ի […]
Ավելին
1 2 3 6

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026