«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն մոտ է «Վուլվերհեմպտոն» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «գայլերը» շատ մոտ են գործարքն ավարտին հասցնելուն։ Նիկոլո Սկիրայի տեղեկություններով էլ, անգլիական ակումբը սեպտեմբերի 19-ին նոր առաջարկ է կատարել կատալոնական ակումբին, որը կազմել է 38 մլն եվրո։ «Բլաուգրանասը» պատրաստ է ընդունել այդ առաջարկը։ Հաղորդվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալը՝ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լեսթերի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ռոմայի» վինգեր Չենգիզ Ունդերին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը թուրք ֆուտբոլիստի վարձակալության դիմաց կվճարի 3 մլն եվրո, ինչից հետո ակումբը 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո կկարանողա 25 մլն եվրոյի դիմաց գնել նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Ունդերը 2017 թվականից հանդես է գալիս «Ռոմայում», որի կազմում մասնակցել է 88 հանդիպման՝ […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, չիլիացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 20-ին կմեկնի Միլան, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը։ «Ներաձուրիները» խաղացողի դիմաց կվճարեն 1 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր։ Այս տեղափոխության հաստատումից հետո «Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինը կարող է հեռանալ ակումբից․ նա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, ակումբը «Վուլվերհեմպտոնից» գնել է Դիեգու Ժոտայի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արժեցել է 44 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Պորտուգալացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «20» համարի մարզաշապիկով։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ կարիերան կշարունակեն լոնդոնյան ակումբի կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Սերխիո Ռեգիլոնը «շնաձկների» հետ կքնել է 5 տարվա պայմանագիր, իսկ գործարքն արժեցել է 30 մլն եվրո, սակայն մադրիդյան ակումբը խաղացողին հետ գնելու իրավունք կպահպանի։ «Ռեալը» ցանկացած պահի կարող է 40-45 մլն եվրոյի դիմաց հետ գնել եզրային պաշտպանի տրանսֆերը։ 23-ամյա […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը, հանարվոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է RAC1-ի լրագրող Ժերար Ռոմերոն, «բլաուգրանասի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը 21-ամյա կիսապաշտպանին տեղեկացրել է, որ հույսեր չի կապում նրա հետ և չի մտնում նրա մարտավարաական ծրագրերում։ Կումանի կարծիքով, այն խաղային համակարգը, որը նա պատրաստվում է տեղադրել «Բարսելոնայի» խաղում, չի համապատասխանում երիտասարդ կիսապաշտպանի խաղաոճին։ Պուչը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Լիոնի» վինգեր Բերտրան Տրաորեին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը Բուրկինա Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստի դիմաց վճարել է 18 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։ Տարորեն 2017 թվականից համարվում էր «Լիոնի» ֆուտբոլիստ, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 126 հանդիպման՝ դառնալով 33 […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլը» Դիեգու Ժոտայի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Վուլվերհեմպտոնի» հետ։ Մերսիսայդյան ակումբը 24-ամյա վինգերի դիմաց «գայլերին» կվճարեն 43 մլն եվրո կվճարի, իսկ կողմերի միջև էլ կկքնվի 5 տարվա պայմանագիր՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ի լրագրող Դոմինիկ Քինգը, «Վուլվզի» ճամբար կուղևորվի «Լիվերպուլի» 18-ամյա պաշտպան Կի-Ջանա Հուվերը, ում […]
Ավելին
«Վուլվերհեմպտոնի» վինգեր Դիեգու Ժոտան մոտ ժամանակներս կդառնա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ամեն ինչ շատ արագ է ստացվել․ մերսիսայդյան ակումբը կապ է հաստատել խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշի հետ և արագ հաղորդակցությունից հետո կողմերը համաձայնեցրել են խաղացողի անձնական պայմանագրի կետերը։ 24-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը մինչև 2025 թվականը պայմանագիր կկնքի «Լիվերպուլի» հետ։ Անձնական […]
Ավելին
«Ռոմայի» վինգեր Չենգիզ Ունդերը կարիերան կշարունակի «Լեսթերի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «աղվեսները» 3 մլն եվրոյի դիմաց կվարձակալեն թուրք ֆուտբոլիստին, որի ավարտից հետո 24 մլն եվրոյի դիմաց ձեռք կբերեն նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ` մոտ ժամանակներս 23-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի անգլիական ակումբի համար։ Չենգիզ Ունդերը «Ռոմայում» ելույթ է ունենում 2017 […]
Ավելին
1 217 218 219 220 221 284

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023