Ռումյան Հովսեփյանը շուտով կդառնա Մալթայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի ֆուտբոլիստ

Ռումյան Հովսեփյանը շուտով կդառնա Մալթայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի ֆուտբոլիստ

18/01/2022 - 14:14

Interfootball-ին հայտնի է դարձել, որ «Ալաշկերտի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի Մալթան ներկայացնող «Ֆլորիանա» ակումբի կազմում։

Ֆուտբոլիստի գործակալը հայտնում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։

Նշենք, որ Ռումյան Հովսեփյանը կդառնա առաջին հայ ֆուտբոլիստը, ով երբևէ հանդես է եկել Մալթայի առաջնությունում։

«Ֆլորիանան» Մալթայի պատմության ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է։ Համանուն քաղաքը ներկայացնող ակումբը 26 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 19 անգամ էլ` Մալթայի գավաթակիր։

«Ֆլորիանան» Մալթայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 14 խաղից հետո վաստակել է 26 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` առաջատար «Հիբերնիանսին» զիջելով 5 միավոր։

Հատկանշական է, որ «Ֆլորիանան» այժմ մարզում է իտալացի անվանի մասնագետ Ջիանլուկա Ատցորին, ով ժամանակին մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Սամպդորիան», «Կատանիան», «Ռեջինան», «Սպեցիան», «Սիենան» և այլ ակումբներ։

հիշեցնենք, որ Ռումյան Հովսեփյանն արտասահմանյան ակումբներում հանդես գալու փորձ արդեն ունի։ Նա 2014-15 թթ. հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգի» (Ուկրաինա), 2015-16 թթ.` «Ստալի» (Ուկրաինա), իսկ 2019-2020 թթ.` բուլղարական «Արդայի» կազմում։

Հավելենք, որ Հովսեփյանը 2020 թ. օգոստոսից հանդես էր գալիս «Ալաշկերտի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 50 հանդիպում` դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023