Պաշտոնական. Կամո Հովհաննիսյանը տեղափոխվեց Աստանա

Պաշտոնական. Կամո Հովհաննիսյանը տեղափոխվեց Աստանա

19/01/2022 - 17:57

Ինչպես տեղեկացնում է ղազախական «Աստանայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Կայրաթի» հայազգի պաշտպան Կամո Հովհաննիսյանի հետ։

Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը։

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանի վերջին ակումբը «Կայրաթն» էր, որի կազմում հանդես է եկել 2020-2022 թթ.։ Այդ ընթացքում Կամոն ակումբի մարզաշապիկով անցկացրել է 59 հանդիպում` դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023