Բարսելոնան այլընտրանքային երկու տարբերակ ունի, եթե ձախողի Հալանդի գործարքը

Բարսելոնան այլընտրանքային երկու տարբերակ ունի, եթե ձախողի Հալանդի գործարքը

19/01/2022 - 11:01

«Բարսելոնայի» ղեկավարությունն ու գլխավոր մարզիչ Խավին անում են ամեն ինչ, որպեսզի ակումբը ձեռք բերի բարձրակարգ հարձակվողի, ով կդառնա ակումբի առաջատարը։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդն է, սակայն «բլաուգրանասը» դիտարկում է նաև այլընտրանքային տարբերակներ։

Եթե «կապտանռնագույնները» ձախողեն Հալանդի տրանսֆերը, կփորձեն ձեռք բերել Ալեքսանդր Իսակին («Ռեալ Սոսիեդադ») կամ Դուշան Վլահովիչին («Ֆիորենտինա»)։

Հավելենք, որ հուլիսի 1-ից Հալանդի հրաժարագինը բոլոր ակումբների համար դառնալու է 75 մլն եվրո, «Ֆիորենտինան» Դուշան Վլահովիչին պատրաստ է վաճառել միայն ստանա 70 մլն կամ ավելի գումարի դիմաց, իսկ ինչ վերաբերում է Իսակին, ապա շվեդ հարձակվողին հեղինակավոր Transfermarkt կայքը նրան այժմ գնահատում է 40 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023