Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ինտերը» 1:0 հաշվով հաղթեց «Նապոլիին»` 8-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։ «Ներաձուրիների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով նվաճեց կարիերայի հերթական տիտղոսը` 25-րդը։ Մխիթարյանը կարիերայի ընթացքում արդեն երկրորդ անգամ է դառնում Իտալիայի Սուպերգավաթակիր։ Բացի վերոնշյալ Իտալիայի երկու Սուպերգավաթներից, Մխիթարյանը 5 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 3 անգամ` Հայաստանի Սուպերգավաթակիր, 1 անգամ` […]
Ավելին
Իտական Ա սերիայի 21-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «գայլերը» հաղթեցին 2:1 հաշվով։ Հռոմեական ակումբի գոլերը խփեցին Ռոմելու Լուկակուն և Լորենցո Պելեգրինին։ Հյուրերի կազմից աչքի ընկավ Մայքլ Ֆոլորունշոն։ Նշենք, որ «ջալոռոսիները» նորանշանակ գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսիի գլխավորությամբ անցկացնում էին առաջին հանդիպումը։ Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակցել Դանիելե դե Ռոսին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Նշենք, որ 40-ամյա մասնագետը մարզել է միայն Բ Սերիան ներկայացնող ՍՊԱԼ-ը (2022 թ. հոկտեմբեր – 2023 թ. փետրվար), ինչպես նաև Իտալիայի հավաքականում […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» Ժոզե Մոուրինիոյին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ պորտուգալացի մասնագետին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Դանիելե դե Ռոսին։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը պայմանագիրը կնքելու եմ մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որը կունենա այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին «ջալոռոսիները» պաշտոնապես կհայտարարեն Դե Ռոսիի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Պորտուգալացի մասնագետի հետ զբաղեցրած պաշտոնից ազատվել են նաև նրա օգնականները։ Հավելենք, որ «Յուրահատուկը» «գայլերի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2021 թ. հուլիսին։ Այդ ընթացքում հռոմեական ակումբն անցկացրել է 138 հանդիպում, տոնել 68 հաղթանակ, կրել 40 պարտություն, 30 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ «Ռոման» հյուրընկալվելիս կմրցի «Միլանի» դեմ։ «Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է կայանալիք հանդիպման մասին. «Ընթացիկ մրցաշրջանում մենք երկու դժվար ժամանակահատված ենք ունեցել։ Առաջինը, երբ մրցաշրջանի մեկնարկային երեք խաղերում առաջնության շրջանակում կարող էինք վաստակել 9 միավոր, սակայն մեր ակտիվում կար ընդամենը 1-ը։ Այդ […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «արծիվները» հաղթեցին 1:0 հաշվով։ Մաուրիցիո Սարիի թիմին հաղթանակ պարգևեց 51-րդ րոպեին Մատիա Ձականիի դիպուկ իրացրած 11-մետրանոցը։ Այսպիսով, «Լացիոն» դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Յուվենտուս» – «Ֆրոզինոնե» դիմակայության հաղթողի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Բ Սերիան ներկայացնող «Կրեմոնեզեի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի հյուրերն, օգտագործելով սակավաթիվ գոլային պահերից մեկը, հաղթում էին 1:0 հաշվով. 37-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրանկ Չաջութը։ Երկրորդ կեսում «գայլերը», ունենալով խաղային լուրջ առավելություն, երկար ժամանակ չէին կարողանում խփել պատասխան գոլը։ Այդուհանդերձ, հանդիպման […]
Ավելին
2023/24 մրցաշրջանի ավարտից հետո «Ռոմայում», հնարավոր է, մարզչական փոփոխություն տեղի ունենա։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «գայլերն» այդ պաշտոնում դիտարկում են «Մոնցայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայելե Պալադինոյին։ Աղբյուրի փոխանցմամբ` «ջալոռոսիների»` Պալադինոյին հրավիրել ցանկանալու հիմնական գրավականը նրա երիտասարդ տարիքն է։ Ընդ որում, 39-ամյա մասնագետի ու «Մոնցայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի կենտրոնական և վերջին հանդիպումը կայացավ Թուրինի «Ալիանց» մարզադաշտում։ Հանդիպումն անցավ բավական լարված և համառ պայքարում, որի ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բյանկոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմին հաղթանակ պարգևեց 47-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոյի խփած միակ գոլը։ Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» վաստակեց 43 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ […]
Ավելին
1 2 3 4 64

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023