«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է Ուսման Դեմբելեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. «Ուսմանի և նրա գործակալի հետ բանակցություններն սկսվել են դեռևս հուլիսին, և այս 6-7 ամիսների ընթացքում «Բարսելոնան» տարբեր առաջարկներ է կատարել Դեմբելեին` փորձելով լուծումներ գտնել, որպեսզի ֆուտբոլիստը կարիերան շարունամի մեր թիմում, սակայն նրա գործակալը պարբերաբար մերժում էր բոլոր առաջարկները։ Պարզ է, որ ֆուտբոլիստը հավատարիմ […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է ակումբի վինգեր Ուսման Դեմբելեի մասին` ակնարկելով, որ «բլաուգրանասի»` ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ համբերության բաժակը լցվել է. «Կարող եմ միայն ասել, որ մենք ստիպված ենք դժվար որոշում կայացնել։ Ակումբը եկել է այն եզրահանգմանը, որ եթե նա չի երկարաձգում պայմանագիրը, ապա պետք է ելք գտնել այս իրավիճակից։ Մենք երկար ենք սպասել, քանի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն որոշել է ակումբի հետ չերկարաձգել պայմանագիրն ու ամռանը հեռանալ ակումբից։ Ըստ AS-ի տեղեկությունների` կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին հիասթափված է ֆրանսիացի հարձակվողի այդ որոշումից և իրեն խաբված է զգում։ Հաղորդվում է, որ ստեղծված իրավիճակի համար Խավին մեղադրում է Դեմբելեի գործակալին` Մուսա Սիսոկոյին։ Համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժերար Ռոմերոն, ֆրանսիացի ֆուտբոլիստը որոշել է ակումբի հետ չերկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։ Նշվում է, որ Դեմբելեն արդեն «բլաուգրանասի» ղեկավարությանը տեղեկացրել է, որ առաջարկված պայմաններով չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը և ցանկանում է ամռանը հեռանալ ակումբից։ Քննարկվում էր նաև, […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպումը մեկնարկել և ընթանում էր մադրիդյան ակումբի խաղային առավելության պայմաններում, ինչն էլ նպաստեց, որ Կառլո Անչելոտիի սաները 25-րդ րոպեին Վինիսիուսի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Բաց թողած գոլը կարծես արթնացրեց «Բարսելոնային», որի ֆուտբոլիստները մի քանի գոլային պահեր ստեղծեցին և, ի վերջո, 41-րդ […]
Ավելին
Հեղինակավոր AS պարբերականին հայտնի է դարձել, թե որքան է կազմում «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստների «կեղտոտ» աշխատավարձը, այսինքն, նախքան հարկերի վճարելը։ «Բարսելոնայի» կազմից ամենաշատը վաստակում է Ժերար Պիկեն, ում աշխատավարձը կազմում է 28 մլն եվրո։ Իսպանացի ֆուտբոլիստը նախորդ ամռանը զիջման գնաց, ինչից հետո նրա աշխատավարձը նվազեց, սակայն նաև խոշոր գումար ստացավ պայմանագրով նշված հավատարմության կետի դիմաց։ […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց Սեգունդա Բ-ն ներկայացնող «Լինարեսի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց բավական անսպասելի, քանի որ «Լինարեսի» ֆուտբոլիստներն արդեն 19-րդ րոպեին Հուգո Դիասի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից հետո կատալոնական ակումբը տիրեց նախաձեռնությանը և գնդակին տիրում էր ժամանկի 83%-ը, սակայն, մեծ հաշվով, «բլաուգրանասի» խաղում չկար սրություն, ինչն էլ նպաստեց, որ […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Մալյորկայի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ խոսել է կատալոնական ակումբում ծառացած կադրային լուրջ խնդիրների մասին, որոնք կապված են կորոնավիրուսի համաճարակի և վնասվածքների հետ. «Մենք հույս կդնենք մեր երկրորդ թիմի ֆուտբոլիստների վրա և դաշտ դուրս կգանք հաղթելու համար։ Այդուհանդերձ, մեր կազմից 18 ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով բացակայում են։ Ինձ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» ու Ուսման Դեմբելեի միջև բանակցությունները մտել են փակուղի. կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել պայմանագրի երկարաձգման հարցում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deprotivo-ն, «Բարսելոնայի» ներկայացուցիչները դեկտեմբերի 29-ին հանդիպում են ունեցել Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոյի հետ, որն անցել է լարված պայմաններում և չի պսակվել հաջողությամբ, քանի որ կողմերը շատ հեռու են փոխադարձ համաձայնության […]
Ավելին
«Բարսելոնան» ու Ուսման Դեմբելեն պայմանագրի երկարաձգման հարցում ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժերար Ռոմերոն, կողմերը չեն համաձայնեցնում հատկապես ֆուտբոլիստի աշխատավարձի չափը։ Այժմ բանակցությունները դադարեցվել են, քանի որ դրանք մտել են փակուղի։ Հավելենք, որ ֆրանսիացի վինգերի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, ինչից հետո դառնալու […]
Ավելին
1 4 5 6 7 8 13

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023