Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունում միմյանց դեմ մրցեցին Ուրուգվայի ու Կոլումբիայի հավաքականները։ Համառ պայքարում անցած խաղում կոլումբացիները հաղթեցին 1:0 հաշվով։ Լորենցո Նեստորի գլխավորած հավաքականին 39-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Ջեֆերսոն Լերմայի խփած գոլը։ Նշենք, որ մրցաշարում հերթական գոլային փոխանցումը կատարեց Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը Կոպա Ամերիկայի ընթացիկ խաղարկությունում թիմակիցներին […]
Ավելին
Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակիչում Կոլումբիայի հավաքականը մրցեց Պանամայի դեմ։ Կոլումբացիները ֆանտաստիկ հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը դարձավ մեկ գոլի ու երկու գոլային փոխանցում։ 32-ամյա ֆուտբոլիստը մրցաշարում խփել է 1 գոլ ու կատարել արդեն 5 գոլային փոխանցում։ «Լոս կաֆետերոսից» մեկական անգամ էլ […]
Ավելին
Ամերիկայի գավաթի D խմբի երրորդ տուրում միմյանց դեմ մրցեցին Բրազիլիայի ու Կոլումբիայի հավաքականները։ «Պենտակամպիոնները» խմբում հաղթելու համար պետք է առավելության հասնեին «լոս կաֆետերոսի» նկատմամբ, սակայն գրանցվեց 1:1 հաշիվը։ Դորիվալ Ժունիորի գլխավորած հավաքանից հաշիվը 12-րդ րոպեին բացեց կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան, իսկ կոլումբացիների պատասխան գոլը 45+2-րդ րոպեին խփեց անգլիական «Քրիսթալ Փելասի» եզրային պաշտպան Դանիել Մունյոսը։ Նշենք, […]
Ավելին
Կոպա Ամերիկայի D խմբի երկրորդ տուրում Կոլումբիայի հավաքականը Գլենդելի «Սթեյթ Ֆարմ» մարզադաշտում մրցեց Կոստա Ռիկայի դեմ։ Կոլումբացիները հերթական տպավորիչ խաղն անցկացրին` հաղթելով 3:0 հաշվով։ Նեստոր Լորենսոյի գլխավորած հավաքականից գոլերը խփեցին Լուիս Դիասը, Դավինսոն Սանչեսն ու Ջոն Կորդոբան։ Նշենք, որ «լոս կաֆետերոսը» արդեն 25 խաղ է անպարտելի է։ Կոլումբիայի հավաքականը վերջին անգամ պարտվել է 2022 փետրվարի […]
Ավելին
Կոպա Ամերիկա-2024-ի D խմբի առաջին տուրում Կոլումբիայի հավաքականը Հյուսթոնում մրցեց Պարագվայի թիմի դեմ։ Կոլումբացիներն առաջին կեսում երկու գնդակի առավելություն ստացան. 32-րդ ու 42-րդ րոպեներին աչքի ընկան անգլիական «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստներ Դանիել Մունյոսն ու Ջեֆերսոն Լերման։ Նշենք, որ երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։ Երկրորդ կեսում Պարագվայը […]
Ավելին
Կոլումբուիան Լենդովերում արտագնա ընկերական հանդիպում անցկացրեց ԱՄՆ-ի հավաքականի դեմ։ Կոլումբացիները հերթական հիասքանչ հանդիպումն անցկացրին և մրցակցին ջախջախեցին 5:1 հաշվով։ «Լոս կաֆետերոսից» մեկական գոլ խփեցին Ջոն Արիասը, Ռաֆայել Բորեն, Ռիչարդ Դիասը, Խորխե Կարասկալն ու Լուիս Սինիստերան։ Ամերիկացիներից աչքի ընկավ Թիմոտի Վեան։ Նշենք, որ Նեստոր Լորենսոյի թիմը 22 խաղ է արդեն անպարտելի է։ Կոլումբիայի հավաքականն այդ ընթացքում […]
Ավելին
ԱԱ-2026-ի որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտու 5-րդ տուրում Կոլումբիայի հավաքականը Բարանկիլիայի «Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես» մարզադաշտում մրցեց Բրազիլիայի դեմ։ Կարելի է ասել` «պենտակամպիոնները» հանդիպումն սկսեցին մեկ գնդկաի առավելությամբ, քանի որ արդեն 4-րդ րոպեին Գաբրիել Մարտինելին բացեց հաշիվը։ Երկար ժամանակ Ֆերնանդո Դինիզի թիմին հաջողվում էր դիմանալ տանտերերի ճնշմանն ու պահպանել նվազագույն առավելությունը, սակայն վերջիններս կարողացան բեկել հանդիպման […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023