Ինչպես տեղեկացնում է Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը՝ ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել լոնդոնյան ակումբի նախկին խաղացող, «Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան։ Նշվում է, որ 37-ամյա մասնագետը կնքել է 3,5 տարվա պայմանագիր, սակայն աշխատավարձի չափը չի բարձրաձայնվում։ Հիշեցնենք, որ Ունայի Էմերիի հեռացումից հետո «Արսենալի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Ֆրեդերիկ Յունգբերգը։
Ավելին
Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներին և մարզչական շտաբին։ Այս մասին հայտնում է The Atletic-ը։ Ըստ աղբյուրի՝ իսպանացի մասնագետը ելույթ է ունեցել խաղացողների և մարզչական շտաբի առջև։ Խոսակցությունը բավականին էմոցիոնալ է ստացվել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արտետան մոտ ժամանակներս պետք է գլխավորի Լոնդոնի «Արսենալը»։ Միկել Արտետան «զինագործներին» է նվիրել […]
Ավելին
Ըստ Football London-ի` «Արսենալը» մոտ օրերս կհայտարարի Միկել Արտետայի ակումբի գլխավոր մարզիչ նշանակման մասին։ Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ Միկել Արտետան արդեն հանդիպել է լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ և քննարկել է նաև թիմի տրնասֆերները։ Արտետան նշանակման դեպքում դիտարկելու է նաև այլ ակումբներում վարձակալական հիմքունքներով հանդես եկող խաղացողների վերադարձի մասին։ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ […]
Ավելին
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան հանդիպել է «Արսենալի» սպորտային տնօրեն Ջոշ Կրոնկեի հետ։ Ըստ Daily mail-ի՝ կողմերը եզրափակիչ բանակցություններն են վարել։ Արտետան մոտ օրերս կդառնա «Արսենալի» գլխավոր մարզիչ։ 2018 թվականի մայիսին իսպանացի մասնագետն արդեն եղել է «զինագործները» գլխավորելու հիմնական թեկնածուն, սակայն այդ ժամանակ ակումբի ղեկավարությունն ընտրեց մեկ այլ իսպանացում՝ Ունայի Էմերիին։ Իսկ […]
Ավելին
1 13 14 15

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023