Արսենալը 90+5-րդ հաղթանակ կորզեց «Վուլվզի» դեմ խաղում🎥

Արսենալը 90+5-րդ հաղթանակ կորզեց «Վուլվզի» դեմ խաղում🎥

25/02/2022 - 10:00

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 20-րդ տուրից հետաձգված «Արսենալ» – «Վուլվերհեմպտոն» հանդիպումը։

Կարելի է ասել` «գայլերը» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 10-րդ րոպեին Հի Չհան Հվանի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ, ով օգտվեց լոնդոնյան ակումբի կենտրոնական պաշտպան Գաբրիելի թույլ տված կոպիտ սխալից։

Բաց թողած հետո Միկել Արտետայի սաներմխն անմիջապես տիրեցին նախաձեռնությանը, սակայն նախքան ընդմիջման գնալը չհաջողվեց խփել պատասխան գնդակը։

Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ 47-րդ րոպեին Հի Չհան Հվանը քիչ մնաց երկրորդ գոլն ուղարկեր «Արսենալի» դարպասը, սակայն հարավկորեացի հարձակվողի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Տևական ժամանակ դաշտում հարաբերական անդորր էր, սակայն 71-րդ րոպեին Արտետան Գաբրիել Մարտինելիի փոխարեն «մարտադաշտ» դուրս բերեց Նիկոլա Պեպեին, ով էլ բեկեց այս հանդիպման ընթացքը։

Իվուարցի հարձակվողը, դուրս գալով փոխարինման, ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլև օգնեց «զինագործներին» հաղթանակ կորզել` կատարելով գոլային փոխանցում։

Նախ 82-րդ րոպեին աչքի ընկավ ինքը` Պեպեն, ապա 90+5-րդ րոեպին գոլային փոխանցում կատարեց հաղթական գոլը խփած Ալեքսանդր Լակազետին։

Այսպիսով, «Արսենալը» դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթանակ կորզեց «Վուլզի» նկատմամբ, ինչից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 45 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը` էականորեն մոտենալով Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Յունայթեդին», որն ունի 46 միավոր, սակայն «զինագործները» 2 հանդիպում քիչ են անցկացրել մանկունյական ակումբի համեմատ։

«Գայլերը», 40 միավորով, 7-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023