Արսենալն անհավանական է. «զինագործները» ջախջախեցին Նորվիչին🎥

Արսենալն անհավանական է. «զինագործները» ջախջախեցին Նորվիչին🎥

26/12/2021 - 21:55

Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկավելիս մրցեց առաջնության հետնապահ «Նորվիչի» դեմ։

Միկել Արտետայի թիները հերթական փայլուն հանդիպումն անցկացրին և մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։

«Զինագործների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Բուկայո Սական, մեկական անգամ էլ աչքի ընկան Կիրան Թիրնին, Ալեքսանդր Լակազետն ու Էմիլ Սմիթ-Ռոուն։

Լոնդոնյան ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 35 միավոր և եզրափակում է լավագույն քառյակը։

«Դեղձանիկներն» իրենց ակտիվում ունեն ընդամենը 10 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի վերջին` 20-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ «Արսենալը» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց 5-րդ անընդմեջ հաղթանակն ընդհանուր 19:2 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023