Արսենալը հիանալի խաղով հաղթեց Լեսթերին`  ամրապնդվելով ՉԼ գոտում🎥

Արսենալը հիանալի խաղով հաղթեց Լեսթերին` ամրապնդվելով ՉԼ գոտում🎥

13/03/2022 - 22:44

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Արսենալը» Լոնդոնում մրցեց «Լեսթերի» դեմ։

«Զինագործները» հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն և գործնականում մրցակցին որևէ հնարավորություն չտվեցին` հաղթելով 2:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Թոմաս Փարթին ու Ալեքսանդր Լակազետը։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 51 միավոր և վերադարձավ 4-րդ հորիզոնական` ամրապնդվելով Չեմպիոնների լիգայի գոտում։

Լոնդոնյան ակումբը մոտակա հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդին», ճիշտ է, գերազանցում է ընդամենը 1 միավոր, սակայն, «կարմիր սատանաների» համեմատ, 3 հանդիպում պակաս է անցկացրել։

«Աղվեսները», 33 միավորով, 12-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023