Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում մրցեց Կոլումբիայի թիմի դեմ։ Համառ ու լարված պայքարում անցած հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին։ Այն շարունալվեց լրացուցիչ ժամանակում։ 112-րդ րոպեին «ալբիսելեստեին» հաջողվեց խփել հաղթական գոլը. այն իր անվան դիմաց գրանցեց փոխարինման մտած Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ 26-ամյա հարձակվողը մրցաշարում խփեց 5 գոլ ու դարձավ […]
Ավելին
Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը մրցում է Կոլումբիայի դեմ։ Մրցաշարի գործող հաղթող «ալբիսելեստեի» մեկնարկային կազմում էր նաև թիմի ավագ ու առաջագար Լիոնել Մեսին, որը, սակայն, 64-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց։ 37-ամյա ֆուտբոլիստը փոխարինվելուց հետո չկարողացավ զսպել հույզերն ու արտասվեց պահեստայինների նստարանին։ Հավելենք, որ Մեսին, ամենայն հավանականությամբ, կարիերայի վերջին հանդիպումն է անցկացնում Կոպա Ամերիկայում։ […]
Ավելին
Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Արգենտինայի ու Կոլումբիայի հավաքականները։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 4:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևկալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ամերիկայի գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղում Ուրուգվայի հավաքականը մրցեց Կանադայի թիմի դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակն անցավ դրամատիկ և գոլառատ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։ Ուրուգվայցիներից 8-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոդրիգո Բենտանկուրը, որին մրցակիցը 22-րդ րոպեին պատասխանեց Իսմայել Կոնեի դիպուկ հարվածով։ 80-րդ րոպեին կանադացիներին առաջ մղեց Ջոնաթան Դևիդը, սակայն 90+2-րդ րոպեին Լուիս Սուարեսը փրկեց «չարուային»` […]
Ավելին
Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունում միմյանց դեմ մրցեցին Ուրուգվայի ու Կոլումբիայի հավաքականները։ Համառ պայքարում անցած խաղում կոլումբացիները հաղթեցին 1:0 հաշվով։ Լորենցո Նեստորի գլխավորած հավաքականին 39-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Ջեֆերսոն Լերմայի խփած գոլը։ Նշենք, որ մրցաշարում հերթական գոլային փոխանցումը կատարեց Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը Կոպա Ամերիկայի ընթացիկ խաղարկությունում թիմակիցներին […]
Ավելին
Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականն Իսթ Ռութերֆորդում մրցեց Կանադայի թիմի դեմ։ «Ալբիսելեստեն» կրկին հաղթեց կանադացիներին` առավելության հասնելով 2:0 հաշվով։ Լիոնել Սկալոնիի գլխավորած հավաքականից մեկական անգամ աչքի ընկան Խուլիան Ալվարեսն ու Լիոնել Մեսին։ Հիշեցնենք, որ Արգենտինան Կանադային նույն հաշվով հաղթել էր նաև մրցաշարի բացման խաղում։ Այսպիսով, մրցաշարի գործող հաղթողը երկրորդ անգամ անընդմեջ կխաղա եզրափակիչում, որտեղ […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը կշարունակի զբաղեցնել պաշտոնը` չնայած «պենտակամպիոնները» քառորդ եզրափակիչում ավարտեցին մրցելույթն Ամերիկայի գավաթի խաղարկությունում և զիջեցին Ուրուգվային։ «Երկու ամսից վերսվսում է պայքարն աշխարհի առաջնության որակավորկան փուլում։ Մեր պլանն է շարունակել աշխատանքը Դորիվալի հետ։ Նա հիանալի գիտակցում է, որ շատ երևույթներ պարզապես մեր դեմ էին։ Բայց մենք ունենք թիմ, որը կարող է […]
Ավելին
Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակիչում Կոլումբիայի հավաքականը մրցեց Պանամայի դեմ։ Կոլումբացիները ֆանտաստիկ հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը դարձավ մեկ գոլի ու երկու գոլային փոխանցում։ 32-ամյա ֆուտբոլիստը մրցաշարում խփել է 1 գոլ ու կատարել արդեն 5 գոլային փոխանցում։ «Լոս կաֆետերոսից» մեկական անգամ էլ […]
Ավելին
Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Ուրուգվայի ու Բրազիլիայի հավաքականները։ Հիմնականում հավասար պայքարում անցած հիմնական ժականակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 0:0 հաշիվը։ Ըստ մրցաշարի կանոնակարգի` նախքան եզրափակիչը, փլեյ-օֆֆ-ի մյուս փուլերում ոչ-ոքի արդյունքի դեպքում միանգամից նշանակվում է 11-մետրանոց հարվածաշար։ Հարվածաշարում 4:2 հաշվով հաղթեցին ուրուգվայցիները։ Վճորոշ դարձան «պենտակամպիոնների» պաշտպան Էդեր Միլիտաոյի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի […]
Ավելին
Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Կանադայի հավաքականը Արլինգթոնում մրցեց Վենեսուելայի թիմի դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Կանադացիներին 13-րդ րոպեին առաջ մղեց Ջեյքոբ Շաֆելբուրգը, որին մրցակիցը 65-րդ րոպեին պատասխանեց Սալոմոն Ռոնդոնի դիպում հարվածով։ Ըստ մրցաշարի կանոնակարգի համաձայն` նախքան եզրափակիչը, փլեյ-օֆֆ փուլում ոչ-ոքի արդյունքի դեպքում միանգամից նշանակվում է 11-մետրանոց հարվածաշար։ Հարվածաշարում փայլեց […]
Ավելին
1 2 3 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023