Աֆրիկայի Ազգերի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում Կոմորյան Կղզիների հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Կամերունին և լքեց հետագա պայքարը։ Հանդիպման 81-րդ կոմորները մոտ 32-35 մ հեռավորության վրա տուգանային հարվածի իրավունք վաստակեցին։ Գնդակին մոտեցավ կիսապաշտպան Յուսուֆ Մչանգաման, ով առանց վարանելու հարվածեց նման հեռավորությունից` դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ և դրեց հանդիպման վերջակետը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Աֆրիկայի Ազգերի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում Կամերունի հավաքականը մրցեց Կոմորյան Կղզիների ընտրանու դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ Կոմորյան Կղզիներն այս հանդիպմանը ներկայացել էր առանց դարպասապահի։ Հավաքականի դարպասապահներից Սալիմ Բեն Բաունան վնասվածք ուներ, իսկ Մոյադ Հոսեյնին վարակված է կորոնավիրուսով։ Կոմորների հիմնական դարպասապահ Ալի Ահմադան Աֆրիկայի Ազգերի գավաթի` կորոնավիրուսի համաճարակի նոր օրենքի հետևանքով չկարողացավ հանդիպմանը մասնակցել, այդ […]
Ավելին
Աֆրիկայի Ազգերի լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում Կամերունի հավաքականը մրցում է Կոմորյան Կղզիների ընտրանու դեմ։ Կոմորյան Կղզիների հավաքականն այս հանդիպմանը ներկայացել է առանց որևէ դարպասապահի, իսկ խաղի մեկնարկից դարպասը պաշտպանում է նոմինալ ձախ պաշտպան Շակեր Ալհադուրը, ում հասակն ընդամենը 172 սմ է։ Բանն այն է, որ Կոմորյան Կղզիների դարպասապահներից Սալիմ Բեն Բաունան վնասվածք ունի, իսկ Մոյադ […]
Ավելին
Աֆրիկայի Ազգերի գավաթի շրջանակում ավարտվեց խմբային փուլը։ Խմբային փուլի վերջին երկու հանդիպումները կայացան F խմբի շրջանակում. Գամբիա 1:0 Թունիս Մալի 2:0 Մավրիտանիա F խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը. Մալի – 7 միավոր Գամբիա – 7 միավոր Թունիս – 3 միավոր Մավրիտանիա – 0 միավոր Այսպիսով, այս խմբից Մալիի, Գամբիայի և Թունիսի հավաքականները նվաճեցին […]
Ավելին
Աֆրիկայի Ազգերի գավաթի խմբային փուլի 3-րդ տուրում Գանայի հավաքականը C խմբի շրջանակում մրցեց մրցաշարի նորեկ Կոմորյան Կղզիների ընտրանու դեմ։ Հանդիպումը գանացիների համար անչափ անհաջող մեկնարկեց, քանի որ արդեն 4-րդ րոպեին «Ցրվենա Զվեզդայի» հարձակվող Էլ Ֆարդուն առաջ մղեց Կոմորյան Կղզիներին։ «Սև աստղերի» դժբախտությունները շարունակվեցին 25-րդ րոպեին, երբ Գանայի հավաքականի ավագ Անդրե Այուն կոպիտ գործեց մրցակցի դարպասպահի […]
Ավելին
Այսօր` հունվարի 9-ին, Կամերունում կմեկնարկի Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են 24 հավաքականներ։ Մրցաշարը կանցկացվի մինչև փետրվարի 6-ը, որը կկայանա Կամերունի 5 քաղաքներում` Յուանդեում, Դուալայում, Գարուայում, Բաֆուսայում և Լիմբեում։ Մրցաշարի բացման խաղում Կամերունի հավաքականը կմցրի Բուրկինա Ֆասոյի ընտրանու դեմ, իսկ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին։ Նշենք, որ 24 հավաքականները բաժանվել են 6 […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022