Խավին պաշտոնապես դարձավ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։ Այսօր` նոյեմբերի 8-ին, 41-ամյա մասնագետը «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի ուղեկցությամբ «Նոու Կամպ» մարզադաշտում ներկայացավ հանրությանը ` որպես ակումբի նոր գլխավոր մարզիչ, որտեղ էլ կողմերը ստորագրեցին նախապես համաձայնեցրած պայմանագիրը։ Խավին «Նոու Կամպում» հավաքված երկրպագուների համար փոքրիկ ճառ էր պատրաստել. «Ես, իրոք, երախտապարտ եմ ակումբին ու բոլոր երկրպագուներին։ Այս ամենն անհավանական […]
Ավելին
Այսօր` նոյեմբերի 9-ին, «Բարսելոնան» Խավիին կներկայացնի որպես ակումբի նոր գլխավոր մարզիչ։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, այդ արարողությանը ծրագրում է ներկա լինել նաև Պեպ Գվարդիոլան, ով ներկայումս մարզում է «Մանչեսթեր Սիթին»։ Հիշեցնենք, որ Խավին, որպես ֆուտբոլիստ, 2008-2012 թթ. «Բարսելոնայի» կազմում հանդես է ելել հենց Գվարդիոլայի գլխավորությամբ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խավին։ Այդ նշանակումից հետո 41-ամյա մասնագետը կիսվել է իր տպավորություններով. «Մենք առավելագույն կենտրոնացվածությամբ ենք աշխատելու։ Ի վերջո, մենք «Բարսան» ենք` աշխարհի լավագույն ակումբը, որը պետք է հաղթի։ Աշխարհի լավագույն ակումբը չի կարող ոչ-ոքի խաղալ կամ պարտվել, այդ պատճառով էլ իմ պահանջները միայն առավելագույնն են լինելու։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խավին։ Կողմերի միջև պայամանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ 41-ամյա մասնագետը Բարսելոնա կմեկնի նոյեմբերի 8-ին և կստորագրի պայմանագիրը։ Նշենք, որ Խավին 2019 թ. հուլիսից մինչ օրս մարզում էր Քաթարը ներկայացնող «Ալ Սադը», որի ղեկին նվաճել է 7 տիտղոս։ Հիշեցնենք, որ Խավին, […]
Ավելին
Քաթարը ներկայացնող «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Խավին հրաժեշտ է տվել ակումբի ղեկավարությանն ու ֆուտբոլիստներին։ Դոհան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել հրաժեշտի երեկոյից։ Հավելենք, 41-ամյա մասնագետը շուտով կդառնա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռեալ Մադրիդի» ու Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է Խավիի` «Բարսելոնան» գլխավորելու մասին. «Խավին կատարյալ տարբերակ է, որպեսզի միավորի «Բարսայի» անցյալը, ներկան ու ապագան։ Նա հիանալի մարզիչ է և ամբողջությամբ պատրաստ մարզելու «Բարսելոնան»»,- նշել է 70-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Onda Cero-ն։ Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ «Ալ Սադը» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Քաթարը ներկայացնող «Ալ Սադի» մամուլի ծառայությունը, Խավիի ապագայի հարցում ակումբը վերջնական համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` համաձայնությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Բարսելոնան» վճարել է Խավիի պայմանագրում առկա հրաժարագինը։ Ըստ որոշ աղբյուրների` Խավիլ հրաժարագինը կազմում էր մոտ 5 մլն եվրո։ Այսպիսով, 41-ամյա մասնագետը շուտով կգլխավորի կատալոնական ակումբը։ Հ․Գ․ […]
Ավելին
Խավին, ով, ամենայն հավանականությամբ, շուտով կդառնա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, խնդրել է, որ ակումբը մի շարք թոփ տրանսֆերներ իրականացնի։ Ինչպես տեղեկանցում է El Nacional-ը, 41-ամյա մասնագետը ցանկանում է «Բարսայի» կազմում տեսնել Պոլ Պոգբային («Մանչեսթեր Յունայթեդ»), Էրլինգ Հալանդին («Բորուսիա Դորտմունդ»), Դանի Օլմոյին («Լայպցիգ») և Ժյուլ Կունդեին («Սևիլիա»)։ Աղբյուրի փոխանցմամբ` Էրլինգ Հալանդը Խավիի ու «Բարսելոնայի» ղեկավարության տրանսֆերային գլխավոր […]
Ավելին
Քաթարը ներկայացնող «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Խավին մեկնաբանել է «Բարսելոնան» գլխավորելու տեղեկությունները. «Ակումբները բանակցություններ են վարում։ Ես չեմ կարող շատ խոսել այդ մասին, սակայն լավ եմ տրամադրված։ Ակումբները պետք է համաձայնության հասնեն։ Նրանք գիտեն իմ դիրքորոշումը, և ես հուսով եմ, որ շուտով ամեն ինչ կլուծվի։ Ես տուն վերադառնալու մեծ ցանկություն ունեմ։ «Բարսելոնա» վերադարձը կլինի ինչ-որ […]
Ավելին
Խավին մոտ ժամանակներս կնշանակվի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, իսպանացի մասնագետն իր ներկայիս ակումբի` «Ալ Սադի» հետ, «Բարսելոնան» գլխավորելու շուրջ, արդեն վերջնական համաձայնության է հասել։ Աղբյուրի փոխանցմամբ` Խավին մինչև նոյեմբերի 4-ը կշարունակի մարզել քաթարյան ակումբը։ Այդ ամենով էր պայմանավորված նաև «Ալ Սադի»` հոկտեմբերի 29-ին կատարած պաշտոնական հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ Խավին գործող […]
Ավելին
1 26 27 28 29 30 33

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026