«Չելսին» շարունակում է նոր գլխավոր մարզիչ փնտրել։ Ակումբը գլխավորելու ամենահավանական թեկնածուն Յուլիան Նագելսմանն էր, սակայն, ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գերմանացի մասնագետի ու «ազնվականների» միջև բանակցությունները ձախողվել են։ Անցնող օրերին 35-ամյա մասնագետն ու լոնդոնյան ակումբն ինտենսիվ բանակցություններ են վարել, սակայն Նագելսմանը որոշել է մերժել «Չելսիի» առաջարկը` հրաժարվելով 2023/24 մրցաշրջանից դառնալ ակումբի գլխավոր մարզիչը։ Աղբյուրի […]
Ավելին
Ֆրենկ Լեմպարդը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կլինի «Չելսիի» գլխավոր մարզչի նոր մարզիչը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 44-ամյա մասնագետն ընդունել է «ազնվականների» առաջարկը և կփոխարինի Բրունո Սալտորին, ով Գրեհեմ Փոթերի հեռացումից հետո նշանակվել էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Աղբյուրի փոխանցմամբ` «Չելսին» գլխավոր մարզչի նշանակման […]
Ավելին
Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ժամանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն, որտեղ պատրաստվում է բանակցություններ վարել «Չելսիի» ղեկավարության հետ։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով Jijantes-ին, «ազնվականներն» Էնրիկեին համարում են ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուներից մեկը։ Աղբյուրի փոխանցմամբ` Էնրիկեն Լոնդոն է մեկնել իր մոտ ընկեր Իվան դե լա Պենիայի հետ, ով էլ […]
Ավելին
Գրեհեմ Փոթերի պաշտոնանկությունից հետո «Չելսին» սկսել է գլխավոր մարզչի փնրտուքները ։ Անգլիացի մասնագետի հեռացումից հետո հայտնի դարձավ, որ նրան փոխարինելու ամենահավանական թեկնածուն Յուլիան Նագելսմանն է։ Թեկնածուների թվում են նաև Մաուրիսիո Մոչետինոն, Ռոբերտո Դե Ձերբին («Բրայթոն») և Ռուբեն Ամորիմը («Սպորտինգ»)։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբն սկսել է դիտարկել նաև Լուիս Էնրիկեի, Օլիվեր Գլասների («Այնտրախտ») […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Էլչեին»։ Այդ հաղթանակի շնորհիվ «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին մի շարք տպավորիչ և ռեկորդային ցուցանիշներ է գրանցել։ Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, Խավին դարձել է «Բարսելոնայի» պատմության առաջին մարզիչն, ում գլխավորությամբ ակումբը Լա լիգայի շրջանակում անցկացրած առաջին 53 խաղերում բաց է թողել միայն 32 գոլ։ Այդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Նշվում է, որ 52-ամյա մասնագետին պաշտոնանկ անելու որոշում կայացրել են ԻՖՖ-ի նախագահ Լուիս Ռուբիալեսն ու սպորտային տնօրեն Խոսե Ֆրանսիսկո Մոլինան, ինչի մասին արդեն տեղյակ են պահել Էնրիկեին։ Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականը գլխավորել է նախ 2018 թ. […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Իսպանիայի և Մարոկկոյի հավաքականները։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում կողմերն այդպես էլ չգտան միմյանց դարպասը տանող ճանապարհը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հավաքականները, հաղթողին պարզելու համար, իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։ Վիճակախաղի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները` հաղթելով 3:0 հաշվով։ Այսպիսով, Վալիդ Ռեգրագիի թիմը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի […]
Ավելին
ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը մրցեց Կոստա Ռիկայի դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «բունդմանշաֆթի» բացահայտ առավելության պայմաններում, ինչի արդյունքում արդեն 10-րդ րոպեին Հանսի Ֆլիկի թիմը Սերժ Գնաբրի ջանքերով բացեց խաղի հաշիվը։ Թվում էր` գերմանացիների արագ գոլից հետո գնդակները մեկը մյուսի հետևից հայտնվելու են Կեյլոր Նավասի դարպասում, սակայն, չնայած «բունդեսմանշաֆթն» ուներ բազում […]
Ավելին
ԱԱ-2022-ի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Էլ Խաուրի «Էլ Բայթ» մարզադաշտում, որտեղ Իսպանիայի հավաքականը E խմբի շրջանակում մրցեց Գերմանիայի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ֆուրիա Ռոխայի» կազմից խաղի հաշիվը 62-րդ րոպեին բացեց Ալվարո Մորատան, իսկ «բունդեսմանշաֆթի» պատասխան գնդակը 83-րդ րոպեին խփեց Նիկլաս Ֆուլկրուգը։ […]
Ավելին
ԱԱ-2022-ի E խմբի 1-ին տուրում Իսպանիայի հավաքականը Դոհայի «Էլ Թամումա» մարզադաշտում մրցեց Կոստա Ռիկայի դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ֆուրիա ռոխան» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։ Լուիս Էնրիկեի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ֆերրան Տորեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դանի Օլմոն, Մարկո Ասենսիոն, Գավին, Կարլոս Սոլերն ու Ալվարո Մորատան։ Այս խմբում կայացել է […]
Ավելին
1 2 3 4 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023