Եվրո-2020-ի եզրափակչի շրջանակում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կմրցի Իտալիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առանց տարբերակով` այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` հուլիսի 11-ին, Լոնդոնում ավարտվելու է այն, ինչ սկսվել է ուղիղ մեկ ամիս առաջ։ Շքեղ «Ուեմբլի» մարզադաշտն ընդունելու է Եվրո-2020-ի եզրափակիչը։ Անգլիան և Իտալիան շատ բարդ ճանապարհ անցան, դիմացան, պայքարեցին, հաղթեցին և այժմ որոշելու են Եվրոպայի չեմպիոնին։ Գարեթ Սաութգեյթին անգլիական մեդիան հանգիստ չէր տալիս, ամեն անգամ փնովում և սադրիչ հարցեր էր տալիս թիմի պասիվ խաղի […]
Ավելին
Հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Անգլիայի և Իտալիայի հավաքականները։ Խաղից առաջ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը հաջողություն է մաղթել Անգլիայի հավաքականին. «55 տարի առաջ ինձ բախտ վիճակվեց աշխարհի գավաթը հանձնել Բոբի Մուրին և տեսնել, թե ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և հավաքականի անձնակազմի համար ինչ է նշանակում դուրս գալ […]
Ավելին
Հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայանալու է Եվրո-2020-ի եզրափակիչ հանդիպումը որի շրջանակում մրցելու են Իտալիայի ու Անգլիայի հավաքականները։ Իտալիայի հավաքականի կազմից այդ հանդիպումը, ստացած ծանր վնասվածքի պատճառով, բաց է թողնելու ընթացիկ Եվրոյի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Լեոնարդո Սպինացոլան։ Սակայն, 28-ամյա պաշտպանը Իտալիայի հավաքականի հետ մեկնել է Լոնդոն և այնտեղ կաջակցի իր թիմակիցներին։ Այդ մասին տեղեկացնում է […]
Ավելին
Interfootall-ն իր հետևորդների դատին է հանձնում հերթական տեսանյութը։ Նախ կդիտենք «Ժիլինայի» հայազգի կիսապաշտպան Վահան Բիչխաչյանի «պանենկա» տեսակի հարվածով հիանալի գոլը, իսկ այնուհետև կվերհիշենք, թե Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, երբ մարզում էր «Սևիլիան», ինչպես խոշոր հաշիվներով հաղթեց «Ռեալին» ու «Բարսելոնային»։ Դե իսկ վերջում էլ կխոսենք Եվրո-2020-ի շրջանակում կայացած կիսաեզրափակիչ խաղերի մասին։ Հաճելի դիտում։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, կարագապահական վարույթ է սկսել Եվրո-2020-ի կիսաեզրափակչի Անգլիա 2:1 Դանիա հանդիպման վերաբերյալ։ Բանն այն է, որ երբ այդ հանդիպման 104-րդ րոպեին Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը 11-մետրանոց էր իրացնում, երկրպագուները կանաչ լազերային լույս էին գցել Դանիայի դարպասապահ Կասպեր Շմեյխելի դեմքին` փորձելով խանգարել նրան։ ՈՒԵՖԱ-ն քննելու է նաև երկրպագուների ոչ վայել […]
Ավելին
Եվրո-2020-ի 1/2 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 11-մետրանոց հարվածաշարով պարտվեց Իտալիային և լքեց պայքարը։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում իր տպավորություններով է կիսվել «ֆուրիա ռոխայի» ավագ Սերխիո Բուսկետսը. «Ցավալի է, քանի որ ցանկանում էինք այս մրցաշարում մինչև վերջ գնալ, սակայն սա ֆուտբոլ է։ Հիանալի հանդիպում անցկացրինք և մենք ավելի լավն էինք գրեթե բոլոր առումներով։ […]
Ավելին
Եվրո-2020-ի կիսաեզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Իսպանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում նախաձեռնությունն ամբողջությամբ Իսպանիայի հավաքականի ձեռքում էր, որի ֆուտբոլիստները գնդակին տիրում էին ժամանակի 61%-ը, սակայն գրեթե գոլային պահեր չկային։ «Ֆուրիա ռոխայի» ստեղծած վտանգավոր պահերից կարելի է առանձնացնել միայն 25-րդ րոպեին Դանիո Օլմոյի դրվագը, ում հարվածից հետո Ջանլուիջի Դոնարուման փրկեց «սկուադրա աձուրային»։ […]
Ավելին
Եվրո-2020-ի կիսաեզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կմրցի Իսպանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանղ տարբերակով` այստեղ։ Կողմերը հանդիպումն կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Դրսում հուլիսյան շոգ է։ Եվրոպայից եկող ֆուտբոլային զովությունը հրաշալի միջոց է երեկոները շքեղությամբ ու անկրկնելիությամբ լցնելու համար։ Քանի, քանի ֆուտբոլային երեկոներ են վերածվել անքուն գիշերների՝ պարտության կամ հաղթանակի էմոցիաների հետևանքով։Հիմա արդեն եկել են անքնության իր չափաբաժիններով Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչները։ Այժմ կքննարկենք կայանալիք Իտալիա – Իսպանիա հանդիպումը։ Կար ժամանակ, երբ Իսպանայի հավաքականի կիասպաշտպանությունը մրցակիցներին չէր խնայում, […]
Ավելին
1 10 11 12 13 14 20

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023