Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորկան փուլի 6-րդ տուրում Դանիայի հավաքականը F խմբի շրջանակում Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցեց Իսրայելի ընտրանու դեմ։ Կասպեր Հյուլմանի սաները հերթական հիանալի հանդիպումն անցկացրին` մրցակցին ջախջախելով 5: 0 հաշվով։ Դանիացիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Յուսուֆ Պոուլսենը, Սիմոն Կյայերը, Անդրեաս Սկով Օլսոնենն, Թոմաս Դիլեյնին, Անդրեաս Կորնելիուսը։ Հավելենք, որ Դանիայի հավաքականը հաղթել է […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. որակավորման փուլի 5-րդ տուրում Իսրայելի հավաքականը F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ավստրիայի ընտրանու դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք է գրանցվել այս խաղում, քանի որ Իսրայելի հավաքականն անչափ վստահ հաղթանակ տոնեց` մրցակցին ջախջախելով 5:2 հաշվով։ Վիլի Ռութենշտայների գլխավորած հավաքականի կամզից դուբլի հեղինակ դարձավ Էրան Զահավին, մեկական անգամ էլ […]
Ավելին
Իսրայելցի մրցավար Սագի Բերմանը փոխել է սեռը՝ դառնալով կին։ Այժմ նրա անունը Սապիր Բերման է (խմբ․՝ սապիր եբրայերենից թարգմանաբար նշանակում է շափյուղա, որը թանկարժեք քար է)։ Այդ մասին հաստատել է նաև Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջը՝ գրելով հետևյալը․ «Մենք նոր մրցավար ունենք՝ Սապիր Բերմանը, ով դարձել է առաջին տրանսգենդեր մրցավարը։ Մենք այնքա՜ն հպարտ ենք»։
Ավելին
Նոյեմբերի 18-ին ավարտվեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկությունը, ինչի արդյունքում էլ ձևավորվեցին 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավուման փուլի զամբյուղները, որոնց հիման վրա էլ դեկտեմբերի 7-ին Ցյուրիխում կայանալու է վիճակահանությունը։ Այս ընտրական մրցաշարը մեկնարկելու է 2021 թվականի մարտին և ավարտվելու նույն թվականի նոյեմբերին։ Այսպիսով, զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը․ Առաջին զամբյուղ – Բելգիա, Ֆրանսիա, […]
Ավելին
Նոյեմբերի 18-ին կայացավ Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրը, ինչի արդյունքում ձևավորվեցին բոլոր խմբերի վերջնական տեսքը։ A դիվիզիոն, 1-ին խումբ 1․ Իտալիա – 12 միավոր 2․ Նիդեռլանդներ – 11 միավոր 3․ Լեհաստան – 7 միավոր 4․ Բոսնիա և Հերցեգովինա – 2 միավոր A դիվիզիոն, 2-րդ խումբ 1․ Բելգիա – 15 միավոր 2․Դանիա – 10 […]
Ավելին
Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում կայացան 3-րդ տուրի հանդիպումները։ Այժմ կանդրադառնանք կայացած բոլոր հանդիպումների արդյունքներին։ A Դիվիզիոն 1-ին խմբում կայացած երկու խաղերում էլ որևէ գոլ չգրանցվեց։ Նախ Նիդերլանդների հավաքականը Զենիցայում հյուրընկալվել էր Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։ «Նարնջագույնների» ղեկին իր նորամուտը նշեց նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը, սակայն, պետք է նշենք, […]
Ավելին
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, կայացան Եվրո-2020-ի անցումային փուլի կիսաեզրափակիչ հանդիպումները, որոնց մասնակցեցին Ազգերի լիգայի 2018/19 խաղարկության շրջանակում B, C և D լիգաներում իրենց խմբերի հաղթողները և հավաքականները, որոնց չէր հաջողվել որակավորման փուլի արդյունքում նվաճել ուղիղ ուղեգիր։ Վրաստանի հավաքականի Թբիլիսիում 1։0 հաշվով ծանր հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու նկատմամբ․ խաղի միակ գոլը 7-րդ րոպեին խփեց Թոռնիկե Օկրիաշվիլին՝ հստակ […]
Ավելին
Հոկտեմբերի 8-ին մեկնարկում են Եվրո-2020-ի անցումային հանդիպումները, որոնց արդյունքներով էլ կիմանանք Եվրոյի վերջին 4 հավաքականների անունները։ Անցումային խաղերի իրավունք են ձեռք բերել Ազգերի լիգայի 2018/19 խաղարկության արդյունքում իրենց խմբերի հաղթողները և այն հավաքականները, որոնք չեն կարողացել որակավորման փուլի արդյունքում ձեռք բերել ուղիղ ուղեգիր։ Այսօր կկայանան անցումային կիսաեզրափակիչ հանդիպումները․ կայանալու են հետևյալ 8 հանդիպները Վրաստան – […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor