Եվրո-2024-ի որակավորման փուլ. Կոսովոն հաղթեց Իսրայելին 🎥

Եվրո-2024-ի որակավորման փուլ. Կոսովոն հաղթեց Իսրայելին 🎥

13/11/2023 - 12:16

Եվրո-2024-ի որակավորման փուլի I խմբի շրջանակում Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում կայացավ 8-րդ տուրից հետաձգված Կոսովո – Իսրայել հանդիպումը։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. կոսովարները հաղթեցին 1:0 հաշվով։

Պրիմոժ Գլիխայի թիմին հաղթանակ պարգևեց 41-րդ րոպեին Միլոտ Ռաշիցայի խփած միակ գոլը։

Այս հանդիպումից հետո I խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.

  1. Ռումինիա – 16 միավոր
  2. Շվեյցարիա (անցկացրած 7 խաղ) – 15
  3. Իսրայել (անցկացրած 7 խաղ) – 11
  4. Կոսովո – 10
  5. Բելառուս – 6
  6. Անդորրա – 2

Հավելենք, որ 7-րդ տուրից հետաձգված Իսրայել – Շվեյցարիա հանդիպումն էլ կկայանա նոյեմբերի 15-ին Հունգարիայի Ֆելչուտ քաղաքի «Պանչո Արենա» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023