Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում կայանում է Իսպանիայի սուպերգավաթի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Վալենսիան» մրցում է «Ռեալի» դեմ։ Հանդիպման 15-րդ րոպեին նոմինալ հյուրերին առաջ է մղել Տոնի Կրոսը՝ անկյունայինից ուղիղ հարվածով դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։
Ավելին
Այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին Սաուդյան Արաբիայում մեկնարկում է Իսպանիայի սուպերգավաթը։ Առաջին կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակում կմրցեն Իսպանիայի գործող գավաթակիր «Վալենսիան» և նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրներ Մադրիդի «Ռեալը»։ Ցավոք, հանդիպումը որևէ հայկական հեռուստաալիք չի ցուցադրելու, սակայն խաղի առցանց հեռարձումը կարող եք հետևել՝ այցելելով այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Կատալոնական «Բարսելոնայի» գլխաբոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Իսպանիայի սուպերգավաթին։ Հատկանշական է, որ ակումբի պաշտոնական կայքը հայտացուցակը հրապարակել է արաբերենով։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները.
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է այն 23 խաղացողներին, որոնք թիմի հետ մեկն էլ են Սաուդյան Արաբիա՝ Իսպանիայի սուպերգավաթին մասնակցելու համար։ Հայտացուցակից դուրս են մնացել հարձակման գծի երկու կարևոր ֆուտբոլիստներ՝ Կարիմ Բենզեման և Գարեթ Բեյլը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը ծնկատակի ջլի վնասվածք ունի։ Դեռևս հայտնի չէ, թե որքան բաց կթողնի 32-ամյա հարձակվողը, սակայն սուպերգավաթի երկու […]
Ավելին
Իսպանիայի սուպերգավաթի նոր ձևաչափը չի վայելու թիմերի երկրպագուների մասայականությունը։ Ինչպես տեղեկացնում է El Mundo-ն, իսպանական չորս ակումբները՝ «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը», «Վալենսիան», որոնք մասնակցելու են մրցաշարին, վաճառել են իրենց նախատեսված 12000 տոմսերից ընդամենը 9%, որը կազմում է 1076 տոմս։ «Ռեալի» երկրպագուները ձեռք են բերել 700 տոմս, «Բարսելոնայի» երկրպագուները՝ 300 տոմս, «Ատլետիկոյի» երկրպագուները՝ 50, իսկ «Վալենսիայի» […]
Ավելին
Իսպանիայի սուպերգավաթն այս մրցաշրջանից սկսած անց է կացվելու նոր ձևաչափով։ Մրցաշարը տեղի կունենա հունվարի 8-ից 12-ը Սաուդյան Արաբիայում, որին կմասնակցեն Երկրի չեմպիոն կատալոնական «Բարսելոնան», գավաթակիր «Վալենսիան», ինչպես նաև երկու մադրիդյան ակումբները՝ «Ռեալը» և «Ատլետիկոն»։ Երեկ կայացել է կիսաեզրափակչի վիճակահանությունը․ «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» «Բարսելոնա» – «Աթլետիկո Մադրիդ» Կիսաեզրափակիչ հանդիպումները կայանան հունվարի 8-ին և 9-ին, իսկ […]
Ավելին
1 9 10 11

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023