Մեսսին, հնարավոր է, բաց թողնի Սոսիեդադի դեմ կայանալիք Սուպեր գավաթի հանդիպումը

Մեսսին, հնարավոր է, բաց թողնի Սոսիեդադի դեմ կայանալիք Սուպեր գավաթի հանդիպումը

13/01/2021 - 20:07

Ինչպես հաղորդում է ESPN պարբերականը, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին, հնարավոր է, բաց թողնի Իսպանիայի Սուպեր գավաթի կիսաեզրափակչի շրջանակում կայանալիք «Ռեալ Սոսիեդադի» դեմ հանդիպումը։ 33-ամյա հարձակվողը բաց է թողել ակումբի` հունվարին 13-ին առավոտյան կայացած մարզումը։

Աղբյուրը հայտնում է, որ արգենտինացին վնասել է կոնքը հունվարի 9-ին կայացած Լա լիգայի 18-րդ տուրի «Գրանադայի» դեմ հանդիպման ժամանակ։

Կատալոնական ակումբում կարծում են, որ Մեսսին, հավանաբար, բաց կթողնի այսօրվա հանդիպումը․ ավելին՝ հարցական է նաև հարձակվողի մասնակցությունը Սուպեր գավաթի եզրափակիչ խաղին, եթե «կապտանռնագույնները» հաղթահարեն «Սոսիեդադի» արգելքը։

«Ռեալ Սոսիեդադ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայան այսօր՝ հունվարի 13-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023