Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կրկին բանակցում է «Ատլետիկոյի» հետ։ Մադրիդյան ակումբն ամեն կերպ փորձում է ձեռք բերել Կավանիին, քանի որ նրա միջոցով ցանկանում է փոխարինել Դիեգո Կոստային, ով, հնարավոր է, ամռանը հեռանա ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «հնդկացիները» լատինաամերիկացի հարձակվողին առաջարկել է երեք տարվա պայմանագիր։ Եթե կողմերը համաձայնության հասնեն, ապա […]
Ավելին
«Նյուքասլի» ապագա սեփականատեր Մոհամեդ բին Սալմանն անցել է գործի։ Չնայած Սաուդյան Արաբիայի արքայազնը դեռևս պաշտոնական չի դարձել ակումբի սեփականատերը, սակայն ակումբը արդեն հիմա մտածում է կազմն ուժեղացնելու մասին։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «կաչաղակները» հետաքրքրված են «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանի, ՊՍԺ-ի և «Նապոլիի» հարձակվողներ Էդինսոն Կավանիի և Դրիս Մերտենսի ծառայություններով։ Այս երեք ֆուտբոլիստների պայմանագրերն ավարտվում են ընթացիկ […]
Ավելին
Սույն թվականի հունիսի 30-ից մի շարք թոփ ֆուտբոլիստներ կդառնան ազատ գործակալ, քանի որ նրանց պայմանագրերը լրանում են և չեն պատրաստվում կնքել նորը։ Այժմ կներկայացնենք նրանցից մի քանիսին, որոնք մեծ հաջողությամբ դեռևս կարող են օգնել իրենց հաջորդ ակումբներին։ Թոմա Մենյե Ակումբ – ՊՍԺ Տարիք – 28 Դիրք – աջ եզրային պաշտպան Արժեք – 30 մլն եվրո […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի եղբայր՝ Գիլերմեն, ով նաև խաղացողի գործակալն է, նշել է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են մի շարք լատինաամերիկյան ակումբներ․ «Հարավամերիկյան մի շարք ակումբներից հետաքրքրվածություն կա Էդինսոնի նկատմամբ։ «Ֆլամենգոն», «Պալմեյրասը», «Բոկա Խունիորսը», «Ինտերնասիոնալը» պատրաստ են պայմանագիր առաջարկել, սակայն կարող է ամեն ինչ տեղի ունենալ։ Էդինսոնի ծառայություններով հետաքրքրված են շատ ակումբներ, սակայն «Նապոլիի» հետ […]
Ավելին
Ֆրանսիական  L’Équipe հեղինակավոր պարբերականը կազմել է «Պարի Սեն-Ժերմենի» բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Այդ հավաքականում չեն ընդգրկվել ակումբի ներկայիս երկու աստղերը՝ Կիլիան Մբապեն և Նեյմարը, ինչպես նաև ակումբի ներկայիս ավագ Տիագո Սիլվան և ակումբի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանին։ Հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Բերնար Լամա Պաշտպաններ – Սեբաստիան Ֆուրնիե, Ռիկարդո Գոմես, Մարիկինյոս, Գաբրիել Հայնցե […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 27-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթել է «Դիժոնին»։ Փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանին հանդիպման 36-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն է ունեցել, սակայն Կիլիան Մբապեի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո 2-3 մետր հեռավորությունից հարվածել է բավականին բարձր։
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության առաջատար ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4։2 հաշվով առավելության հասավ «Լիոնի» նկատմամբ։ Թոմաս Տուխելի թիմից աչքի ընկան Անխել դի Մարիան, Կիլիան Մբապեն, Էդինսոն Կավանին, մեկ գոլ էլ գրանցվեց Ֆերնանդո Մարկալի հաշվին՝ որպես ինքնագոլ։ Ֆերնանդո Մարկալի հեղինակած ինքնագոլը դիտելիս կարելի է միայն ժպտալ, քանի որ անհասկանալի է, թե […]
Ավելին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներկա չի եղել ակումբի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի ծննդյան արարողությանը նվիրված խնջույքին։ Այսօր՝ փետրվարի 4-ին, փարիզեցիները Լիգա 1-ի շրջանակում հանդիպելու են «Նանտին», իսկ վաղը՝ փետրվարի 5-ին, լրանում է բրազիլացի խաղացողի 28-րդ տարեդարձը։ Աստղային բրազիլացին ծննդյան խնջույքը որոշել է անցկացնել շուտ, որը տեղի է ունեցել «Յոյո» ակումբում։ Նշենք, որ խնջույքին ներկա են […]
Ավելին
ՊՍԺ-ի 32-ամյա հարձակվող Էդինսոն կավանին ընթացիկ ձմեռային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո»։ L’Équipe- փոխանցմամբ՝ ուրուգվայցի հարձակվողը կմնա փարիզյան ակումբում, որը մերժել է «Ատլետիկոյի» բոլոր առաջարկները։ Մադրիդյան ակումբը բանակցությունների սկբնական փուլում առաջարկում էր 10-15 մլն եվրո, սակայն հետագայում բարելավեց իր առաջարկը մինչև ֆիքսված 18 մլն եվրո։ «Ատլետիկոն» հուսով էր, որ վաճառելով Տոմա Լեմարին, կկարողանա ավելի […]
Ավելին
Էդինսոն Կավանիի տրանսֆերային սագան կարծես թե մոտենում է ավարտին։ 32-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի համար բուժզզնում է անցել։ Այս մասին տեղեկացնում է Foot Mercato-ն։ Սակայն, նշենք նաև, որ կողմերը դեռևս գործարքի վերջնական գումարային հարցերով համաձայնության չեն հասել։ «Ատլետիկոն» պատրաստ է վճարել 15 + 3 մլն եվրո, սակայն ՊՍԺ-ն պահանջում է 20 մլն եվրո։
Ավելին
1 4 5 6 7

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023