Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ կանանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Անգլիայի ու Գերմանիայի հավաքականները։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց խաղադաշտում, ինչի արդյունքում Անգլիան լրացուցիչ ժամանակում հաղթեց 2:1 հաշվով։ Գոլազուրկ առաջին կեսից հետո 62-րո րոպեին Էլա Թունն առաջ մղեց անգլիացիներին, 79-րդ րոպեին էլ Լինա Մագուլը խփեց «բունդեսմանշաֆթի» պատասխան գնդակը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Իստանբուլ Բաշակշեհիրի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայամանագիր է կնքել «Ֆեներբախչեի» կիսապաշտպան Մեզութ Օզիլի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «1+1» ձևաչափով, իսկ գերմանացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «10» համարի մարզաշապիկով։ Նշենք, որ 33-ամյա կիսապաշտպանը «Ֆեներբախչեի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 36 հանդիպում` […]
Ավելին
«Հոֆֆենհայմի» ձախ պաշտպան Դավիդ Ռաումը, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլատենբերգը, 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում մանկունյական ակումբն արդեն բանակցություններ է սկսել «գյուղացիների» հետ։ Այդուհանդերձ, կողմերը դեռևս մոտ չեն համաձայնության հասնելուց։ Հաղորդվում է, որ Զինսհայմը ներկայացնող ակումբը գերմանացի պաշտպանի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 30-35 մլն […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հատուկ հոդված է պատրաստել` ներկայացնելով իր վարկածով ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտներին։ Ըստ պարբերականի` մրցաշարի գլխավոր ֆավորիտն Արգենտինայի հավաքականն է. «Չորս տարի առաջ Արգենտինան Ռուսաստանից տուն վերադարձավ լիակատար հիասթափված: Մյուս հավակնորդների համեմատ` այժմ նրանք լավագույն մարզավիճակում են, և ի՜նչ պատմություն կլինի, եթե Լեո Մեսսին իր վերջին աշխարհի առաջնությունում նվաճի բաղձալի գավաթը։ Լիոնել […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 4-րդ տուրում` Մյունխենգլադբախի «Բորուսիա Պարկ» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին Գերմանիայի ու Իտալիայի հավաքականները։ Հանսի Ֆլիկի թիմը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց, ինչի արդյունքում Գերմանիան մրցակցին ջախջախեց 5:2 հաշվով։ «Բունդեսմանշաֆթի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Տիմո Վերները, իսկ Իլկայ Գյունդողանը, Յոզուա Կիմիխն ու Թոմաս Մյուլլերն աչքի ընկան մեկական անգամ։ «Սկուադրա աձուրիի» կազմից […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի շրջանակում Գերմանիայի հավաքականը 2-րդ տուրում Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց Անգլիայի դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «բունդեսմանշաֆթը» արդեն 50-րդ րոպեին Յոնաս Հոֆմանի ջանքերով բացեց հանդիպման հաշիվը, սակայն խաղավերջում Նիկո Շլոտերբեկը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո գլխավոր մրցավար Կարլոս Դել Սերո Գրանդեն Անգլիայի օգտին 11-մետրանոց նշանակեց, […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Իտալիայի հավաքականը` Բոլոնիայում մրցեց Գերմանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց երկու գոլ. նախ 70-րդ րոպեին «սկուադրա աձուրիին» առաջ մղեց Լորենցո Պելեգրինին, ապա 73-րդ րոպեին «բունդեսմանշաֆթի» պատասխան գնդակը խփեց Յոզուա Կիմիխը։ Սյսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Հունգարիա 1:0 Անգլիա […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ կմրցի Գերմանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ավարտվեցին աշխարհի 2022 թ. առաջնության բոլոր գոտիների որակավորման հիմնական փուլերը, ինչի արդյունքում հայտնի են դարձել մրցաշարի խմբային փուլի 32 մասնակիցներից 29-ը։ Մնացել է պարզել միայն վերջին 3 հաջողակներին, որոնք հայտնի կդառնան սույն թվականի հունիսին` ՈՒԵՖԱ-ի գոտու փլեյ-օֆֆ-ի վերջին եզրափակիչի ու միջմայրցամաքային անցումային երկու հանդիպումների միջոցով։ Կայանալու են հետևյալ հանդիպումները. Ուելս – Շոտլանդիա/Ուկրաինա Ավստրալիա/ԱՄԷ – Պերու […]
Ավելին
Մարտի 24-ին կայացան աշխարհի 2022 թ. առաջնության Ասիայի և Հարավային Ամերիկայի գոտիների որակավորման փուլերի հերթական հանդիպումները։ Այդ հանդիպումների արդյունքում ևս 4 հավաքականներ` Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Ուրուգվայն ու Էկվադորը նույնպես նվաճեցին Քաթար-2022-ի խմբային փուլի ուղեգիր։ Այսպիսով, արդեն 19 հավաքականներ նվաճել են աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Աշխարհի առաջնության շրջանակում հանդես կգան Քաթարի, Գերմանիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, […]
Ավելին
1 3 4 5 6 7 17

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023