Մեկնարկեց Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանը, որի առաջին հանդիպման շրջանակում «Բավարիան»` Մայնի Ֆրանկֆուրտի «Դոյչե Բան Պարկ» մարզադաշտում, մրցեց «Այնտրախտի» դեմ։ Մյունխենյան ակումբն առաջին կեսում պարզապես սառը ցնցուղ էր պատրաստել մրցակցի համար ու նախքան ընդմիջման գնալը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Այնտրախտի» դարպասը։ Յուլիան Նագելսմանի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Յոզուա Կիմիխը, Բենջամեն Պավարը, Սադիո Մանեն, Ջամալ Մուսիալան […]
Ավելին
«Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է GFFN-ը, ֆրանսիացի պաշտպանի ապագան մյունխենյան ակումբում մշուշոտ է, իսկ ստեղծված իրավիճակից ցանկանում են օգտվել «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ատլետիկո Մադրիդն» ու «Յուվենտուսը», որոնք հետաքրքրված են 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Ինքը` Պավարը, նույնպես կասկածում է, որ պետք է մրցելույթները շարունակի «Բավարիայի» կազմում։ Կորոնավիրուսի համաճարակը մեծ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց ՊՍԺ-ին։ Հանդիպման արդեն 3-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները քիչ մնաց բացեին խաղի հաշիվը, սակայն Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի գլխով կատարած հարվածից հետո «Փարիզին» փրկեց դարպասաձողը։ Այդ դրվագում փարիզեցիները նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Նեյմարը հարվածային դիրք դուրս բերեց Կիլիան Մբապեին, ով էլ դիպուկ […]
Ավելին
Քաթարի Ալ Ռայանի «Քաղաքային» մարզադաշտում տեղի ունեցավ Աշխարհի ակումբային առաջնության 2020 թվականի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բավարիան» ու Մեքսիկան ներկայացնող «Տիգրեսը»։ Մեքսիկական ակումբը փորձեց լուրջ դիմադրություն ցույց տալ ավելի զորեղ մրցակցին և, իրոք, «Տիգրեսի» տղաները երկար ժամանակ կարողանում էին անառիկ պահել սեփական դարպասը՝ անձնուրաց պաշտպանվելով։ Մյունխենյան ակումբը հսկայական տարածքային ու խաղային […]
Ավելին
Գերմանական բունդեսլիգայի 17-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում կարողացավ 0։1 հաշվով հաղթանակի հասնել «Աուգսբուրգի» նկատմամբ։ Ինչպես և ենթադրվում էր, մյունխենյան ակումբը խաղի մեկնարկից նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը։ Դրվագներից մեկում՝ 13-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ռանի Խեդիրան սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները։ 11-մետրանոց նշակետին մոտեցավ հյուրերի հարձակման առաջատար Ռոբերտ Լևանդովսկին և բացեց խաղի հաշիվը՝ 0։1։ Գոլից […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, Բունդեսլիգայի մեկնարկից առաջ թարմացրել է առաջնության շրջանակում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ «Հերտայի» կիսապաշտպան Լուկա Տուզարը (20 մլն եվրո), «Բորուսիա Մյունխենգլադբխաի» պաշտպան Մաթիաս Գինտերը (32 մլն եվրո), ինչպես նաև նախորդ մրցաշրջանի իսկական հերոս Ռեբորտ Լևանդովսկին (60 մլն եվրո) գրանցել են 4 մլն եվրո աճ։ Ռոբերտ […]
Ավելին
Մոտենում է ավարտին ոչ միայն Բունդեսլիգայի 31-րդ տուրը, այլև ողջ առաջնությունը։ Առաջնության առաջատար և գործող չեմպիոն «Բավարիան» էլ ավելի մոտեցավ հերթական չեմպիոնությանը՝ սեփական հարկի տակ դժվար պայքարում առավելության հասնելով Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ։ Մյունխենյան ակումբը խաղին ներկայացել էր մի շարք կորուստներով։ Խաղը որակազրկման պատճառով բաց էին թողնում տանտերերի առաջատարներ Թոմաս Մյուլլերն ու Ռոբերտ Լևանդովսկին, ինչն էլ […]
Ավելին
Մյունխենի «Բավարիան» վստահորեն շարժվում է հերթական չեմպոնությանը։ Երեկ՝ մայիսի 30-ին, մյունխենյան ակումբը սեփական հարկի տակ 5։0 հաշվով ջախջախեց «Ֆորտունա Դյուսելդորֆին»։ Ճիշտ է՝ Հանսի Ֆլիկի սաները դեռևս երկու դժվար հանդիպում ունեն անցկացնելու` «Բայերի» և «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ, սակայն մյունխենյան ակումբը, ամենայն հավանականությամբ, կնվաճի հերթական չեմպիոնությունը։ Երեկվա խաղում ամեն ինչ սկսվեց «Ֆորտունայի» պաշտպան Մաթիաս Յորգենսենի ինքնագոլից, այնուհետև […]
Ավելին
Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց հետնապահների թվում ընթացող «Ֆորտունա Դյուսելդորֆի» դեմ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 5 անպատասխան գնդակ։ Հանսի Ֆլիկի սաները ողջ խաղի ընթացքում ունեին տոտալ առավելություն և մրցակցին որևէ հնարավորություն չտվեցին։ Հյուրերը միայն 1-2 վտանգավոր պահ ստեղծեցին, որոնք որևէ արդյունք չտվեցին։ Մյունխենյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին՝ […]
Ավելին
Շուրջ երկու ամսվա դադարից հետո, ինչպես գիտեք, գերմանական Բունդեսլիգան վերսկսվել է։ Առաջնության առաջատար «Բավարիան» վերսկսումից հետո առաջին խաղում Բեռլինում հյուրընկալվել էր «Ունիոնին»։ Հավասար ընթացած առաջին խաղակեսում գրեթե գոլային պահեր չկային։ Միայն 19-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը գրավեց տանտերերի դարպասը, սակայն VAR-համակարգը չհաշվեց գոլը՝ արձանագրելով խաղից դուրս իրավիճակ։ Թվում էր՝ առաջին խաղակեսը կավարտվի գոլազուրկ արդյունքով, սակայն 40-րդ […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022