Ինտերը մի շարք տարբերակներ է դիտարկում Շկրինյարին փոխարինելու համար

Ինտերը մի շարք տարբերակներ է դիտարկում Շկրինյարին փոխարինելու համար

04/06/2023 - 12:52

«Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում հեռանալու է ակումբից։

Սլովակ պաշտպանն, ամենայն հավանակայությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում, որի հետ, ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների, մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 9 մլն եվրո։

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, 28-ամյա պաշտպանին փոխարինելու համար «ներաձուրիները» դիտարկում են մի շարք տարբերակներ։

Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը Նաչոյի («Ռեալ Մադրիդ»), Տրևո Չալոբայի («Չելսի»), Բենջամեն Պավարի («Բավարիա») և Ջորիջո Սկալվինիի («Ատալանտա») մասին է։

Հաղորդվում է, որ վերոնշյալ ֆուտբոլիստներից «Ինտերի» համար ամենաթանկը կարժենա Սկալվինիին ձեռք բերելը, ում տրանսֆերի դիմաց «Ատալանտան» պահանջում է 40 մլն եվրո։

Այդուհանդերձ, միլանյան ակումբը մտադիր է նվազեցնել 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը և գործարքում ներառել Ջովանի Ֆաբիանին (կենտրոնական կիսապաշտպան) ու Սամուելե Մուլատիերիին (կենտրոնական հարձակվող), ովքեր ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել են համապատասխանաբար «Ռեջինայի» և «Ֆրոզինոնեի» կազմում։

Ամենամատչելին էլ կլինի Նաչոյի հետ պայմանագիր կնքելը, ով մոտ է ազատ գործակալի կարգավիճակում «Ռեալից» հեռանալուն։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «Ռեալը» փորձում է 33-ամյա պաշտպանին պահել իր շարքերում, ում պայմանագիր է առաջարկել և սպասում է իսպանացի ֆուտբոլիստի պատասխանին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023