Բավարիան Պավարին փոխարինելու մի շարք տարբերակներ է դիտարկում

Բավարիան Պավարին փոխարինելու մի շարք տարբերակներ է դիտարկում

27/08/2023 - 12:39

«Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարը նախքան ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։

Ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը»։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ միլանյան ակումբը գործարքի հարցում նույնսիկ համաձայնության է հասել «ռեկորդ մայսթերի» հետ, որի դիմաց վճարելու է 30+3 մլն եվրո։

«Ներաձուրիների» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հաստատել է, որ Պավարը ցանկություն է հայտնել համալրել «Ինտերի» շարքերը.

«Բանակցությունների ընթացքում կարևոր է նաև այն, թե ինչ է ուզում անձամբ ֆուտբոլիստը։ Ստեղծված իրավիճակում Պավարը ցանկություն է հայտնել համալրել մեր շարքերը։

Հասկանալի է, որ «Բավարիան» շատ հարուստ ակումբ է, սակայն ցանկացած դեպքում չի սիրում կորցնել փորձառու և հմուտ ֆուտբոլիոտների։

Պավարը կարիերայի ընթացքում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, և որպեսզի նրան վաճառեն «Ինտերին», «Բավարիան» պետք է փոխարինող գտնի, ուստի այս ամենը վերածվում է տեխնիկական և տնտեսական գլուխկոտրուկի։

Այդուհանդերձ, բանակցություններն, անկասկած, շարունակվում են»,- Մարոտայի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Ստեղծված իրավիճակում «Բավարիան» չի շտապում ֆրանսիացի ֆուտբոլիստին վաճառել «Ինտերին», քանի որ փոխարինող է փնտրում նրա համար։

Sport Bild-ի գլխավոր խմբագիր Քրիստիան Ֆալը տեղեկացնում է, որ մյունխենյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին փոխարինելու համար դիտարկում է Լութսհարել Գերտրույդայի («Ֆեյենորդ»), Արմել Բելա-Կոչապի («Սաութհեմպտոն»), Լուկաս Կլոստերմանի («Լայպցիգ»), Թիլո Կերերի («Վեսթ Հեմ») և Կիլիան Սիլիդիայի («Ֆրայբուրգ») տարբերակները։

Football Italia-ն հաստատում է, որ Պավարը բաց է թողել «Բավարիայի» վերջին չորս մարզումներից երեքը։

Bild-ը, հղում կատարելով «Բավարիայի» պաշտոնական հաղորդագրությանը, նշում է, որ Պավարը մարզումները բաց է թողել մեջքի խնդիրների պատճառով։

Սակայն, նրա` մարզումները բաց թողնելը կապված է այն բանի հետ, որ վերջինս ցանկանում է տեղափոխվել «Ինտեր», իսկ «ռեկորդ մայսթերը» դեռևս չի պատրասվում վաճառել նրա տրանսֆերը։

Հավելենք, որ Բենաջեն Պավարը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 163 խաղում դառնալով 12 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023