Պավարի շքեղ գոլը հաղթանակ պարգևեց Ֆրանսիային Իռլանդիայի դեմ արտագնա խաղում🎥

Պավարի շքեղ գոլը հաղթանակ պարգևեց Ֆրանսիային Իռլանդիայի դեմ արտագնա խաղում🎥

28/03/2023 - 11:59

Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականը B խմբի շրջանակում Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Իռլանդիայի ընտրանու դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «եռագույններին» հաղթանակ պարգևեց 50-րդ րոպեին Բենջամեն Պավարի խփած շքեղ գոլը։

Նշենք, որ 90-րդ րոպեին իռլանդացիներն ունեին աչքի ընկնելու երկու հիանալի պահ, սակայն անկյունայինի խաղարկումներից հետո երկու անգամ ֆանտաստիկ սեյվ կատարեց ֆրանսիացիների դարպասապահ Մայք Մենյանը։

Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով։

B խմբում 2-րդ տուրում կայացել է ևս մեկ հանդիպում.

Նիդեռլանդներ 3:0 Ջիբրալթար

Խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Ֆրանսիա – 6 միավոր
  2. Հունաստան (անցկացրած 1 խաղ) – 3 միավոր
  3. Նիդեռլանդներ – 3 միավոր
  4. Իռլանդիա (անցկացրած 1 խաղ) – 0 միավոր
  5. Ջիբրալթար – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023