Իտալիայի Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս գերգոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեց «Բոլոնիայի» հետ։ «Ներաձուրին» հանդիպման ընթացքում պարտվում էր 1:3 հաշվով, բայց խաղավերջում կարողացավ խուսափել պարտությունից։ «Ռոսոբլուից» գոլերը խփեցին Տոմազո Պոբեգան, Ֆեդերիկո Բեռնարդեսկին, իսկ մրցակցի կիսապաշտպան Պյոտր Զելինսկին ինքնագոլ գրանցեց։ Քրիստիան Կիվուի գլխավորված թիմից աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Անդի Դիուֆը։ Միլանյան […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում կայացավ հռոմեական հերթական դերբին. «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ «Ջալոռոսիից» դուբլ գրանցեց Ջանլուկա Մանչինին` երկու անգամ աչքի ընկնելով անկյունայինի խաղարկումից հետո։ «Ռոման» 70 միավորով 4-րդ տեղում է և մոտ է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր նվաճելուն։ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը մոտակա հետապնդողներ «Կոմոյից» ու «Յուվենտուսից» առաջ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Միլանը» «Լուիջի Ֆերարիս» ստադիոնում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ջենոային»։ «Ռոսոներիից» գոլերը խփեցին Քրիստոֆեր Նկունկուն և Զաքարի Աթեկամեն։ Տանտերերից աչքի ընկավ Յոհան Վասկեսը Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 70 միավորով 3-րդն է։ Միլանյան գրանդը մոտ է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր նվաճելուն։ Ակումբը 5-6-րդ տեղերը զբաղեցնող «Կոմոյից» ու «Յուվենտուսից» առաջ է […]
Ավելին
«Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն, դառնալով Իսպանիայի չեմպիոն, տպավորիչ ռեկորդ է գրանցել, հայտնում է Marca-ն։ Պորտուգալացին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը եվրոպական թոփ-5 առաջնություններից 4-ի չեմպիոն է դարձել։ 31-ամյա պաշտպանը նախկինում «Յուվենտուսում» դարձել էր Իտալիայի, «Մանչեսթեր Սիթիում»` Անգլիայի, իսկ «Բավարիայում»` Գերմանիայի չեմպիոն։ Ֆուտբոլիստը թոփ-5 առաջնություններից չի հաղթել միայն Ֆրանսիայի Լիգա 1-ը։ Կանսելուն 2014թ. «Բենֆիկայի» կազմում […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ փետրվարից դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ներաձուրին» այժմ սպասում է 37-ամյա ֆուտբոլիստի վերջնական որոշմանը։ Կողմերի պայմանագիրը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը մոտ օրերս պետք է պատասխանի միլանյան գրանդին` շարունակո՞ւմ է կարիերան, թե՞ ոչ։ Հայ ֆուտբոլիստը «Ինտերում» հանդես է գալիս 2022թ. հուլիսից, […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ Հռոմում կայացած խաղում միլանյան գրանդից մեկական գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսը, Պետար Սուչիչն ու Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանն աչքի ընկավ երկրորդ խաղում անընդմեջ։ 37-ամյա կիսապաշտպանը նախորդ տուրում էլ գրավել էր «Պարմայի» դարպասը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն ավարտվող մրցաշրջանում խփեց 4-րդ գոլը։ «Ներաձուրին» 85 միավորով առաջին […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում չեմպիոնությունն ապահոված «Ինտերը» մրցակցի դաշտում մրցում է «Լացիոյի» դեմ։ «Ներաձուրիից» 76-րդ րոպեին գոլ խփեց Հենրիխ Մխիթարյանը` հաշիվը դարձնելով 3:0։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն աչքի է ընկնում երկրորդ խաղում անընդմեջ։ 37-ամյա կիսապաշտպանը նախորդ տուրում էլ գրավել էր «Պարմայի» դարպասը։ Իտալիայի ավարտվող մրցաշրջանում Մխիթարյանը խփեց իր 4-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Պարմայի» դեմ խաղում (2:0) գրավել էր մրցակցի դարպասը` օգնելով «Ներաձուրիին» պատմության մեջ 21-րդ անգամ նվաճել «Սկուդետոն»։ Ա սերիայի 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ` Վանյա Միլինկովիչ-Սավիչ («Նապոլի»)։ Պաշտպաններ` Մարիո Էրմոսո […]
Ավելին
«Ինտերը» պատմության մեջ 21-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Ա սերիայի 35-րդ տուրում «ներաձուրին» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Պարմային»։ Միլանյան գրանդից գոլերը խփեցին Մարկուս Թյուրամն ու Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստն Իտալիայի ընթացիկ առաջնությունում աչքի ընկավ 3-րդ անգամ։ Նա փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 82 […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում մրցում է «Պարմայի» դեմ։ «Ներաձուրիից» 80-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը` հաշիվը դարձնելով 2:0։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփեց 3-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026